Հղիության սքրինինգ. երբ պետք է հղին անցնի սքրինինգային հետազոտություն:
Հղիության ընթացքում կատարվող սքրինինգները ներկայացնում է «Էրեբունի» ԲԿ ծննդատան կանանց առողջության կենտրոնի ղեկավար Անահիտ Ստեփանյանը: Սքրինինգը հետազոտությունների համալիր է, որը թույլ է տալիս գնահատել ապագա բալիկի առողջությունը: Առաջին սկրինինգը կատարվում է հղիության 11-13 շաբաթականում և ներառում է ուլտրաձայնային և արյան կենսաքիմիական հետազոտություններ: Դրանով հնարավոր է գնահատել պտղի քրոմոսոմային հիվանդությունների ռիսկերը, ինչպես նաև օրգան-համակարգերի խոշոր անոմալիաները: Հղիության 2-րդ սքրինինգն իրականացվում է 18-22 շաբաթներում: Այն պտղի բոլոր օրգան-համակարգերի մանրամասն գնահատականն է: