«Էրեբունի» ԲԿ-ում բացվեց տարածաշրջանային նշանակության Կաթվածի կենտրոն՝ համալրված նորագույն, գերժամանակակից սարքավորումներով:
Բացման արարողությանը ներկա էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այս առիթով Հայաստան են ժամանել աշխարհահռչակ Siemens Healthineers ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներ:
Siemens Healthineers ընկերության և «Էրեբունի» բժշկական կենտրոնի միջև համագործակցությունը 2 տասնամյակից ավելի պատմություն ունի: Այսօր բժշկական կենտրոնում ընկերության սոնոգրաֆիկ, ռենտգեն սարքավորումներն են, վերջին սերնդի համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիաները:
«Էրեբունի» բժշկական կենտրոնն այսուհետ նաև տարծաշրջանային նշանակության ուսումնական կենտրոն է: «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների և Siemens Healthineers ընկերության միջև կնքված հուշագրով այժմ աշխարհի տարբեր երկրների բժիշկները նորագույն սարքավորումներով աշխատելու հմտություններ ձեռք կբերեն մեր երկրում՝ նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում: