Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ:
Կաթվածի կանխարգելման 4 փուլերը
Փուլ 1. Կանխարգելում
- կաթվածի դեպքերի 80 տոկոսը հնարավոր է կանխարգելել
- ուշադիր եղեք
- սնվեք առողջ, եղեք ակտիվ
- մի ծխեք
- վերահսկեք զարկերակային ճնշումն ու խոլեստերինը
Փուլ 2. FAST
Եթե նկատել եք.
- դեմքի ծռվածություն
- ձեռքի թուլություն
- խոսքի խանգարում
- ժամանակն է անհապաղ դիմել բժշկի
Հաշմանդամության ռիսկն առավել քիչ է այն հիվանդների շրջանում, ովքեր կաթվածի առաջին ախտանշաններից հետո 3 ժամվա ընթացքում տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Փուլ 3. Բուժում
Սուր կաթվածը պահանջում է անհապաղ բուժում.
- թրոմբոլիզ՝ թրոմբը քայքայող դեղամիջոցներով
- թրոմբէկտոմիա՝ թրոմբի հեռացում ներանոթային ճանապարհով
Փուլ 4. Վերականգնում
Կաթվածից հետո կյանքի որակը բարելավվում է.
- ֆիզիկական վարժություններով, խոսքի վերականգնմամբ
- հոգեբանական աջակցությամբ
Կաթվածի արդյունավետ բուժումը պահանջում է.
- արագ արձագանք
- համակարգված թիմային աշխատանք
- անհատական բուժում
- նորագույն մեթոդների կիրառում