Loading

Պլազմաֆերեզ

04.12.2023

Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին, նյարդային, աուտոիմուն, աղեստամոքսային, ռևմատիկ հիվանդությունների համակցված բուժման ընթացքում, ինչպես նաև` ալկոհոլային թունավորումների կամ չարաշահման դեպքերում: Հատուկ ֆիլտրի միջոցով երակից հավաքագրվում է որոշակի քանակության արյուն: Առանձնանում են պլազման և մյուս տարրերը, վերջինները մաքրվելուց հետո վերադարձվում են արյան հոսք՝ առանց որևէ կորստի: Այլ կերպ ասած՝ հետ է վերադարձվում արդեն մաքրված արյունը: Իսկ անջատած պլազմայի փոխարեն պացիենտը ստանում է համապատասխան քանակությամբ հեղուկ:

Պլազմաֆերեզ
+374 10 47 11 00
QR
Price list QR