«էրեբունի» ԲԿ-ն հնարավորինը պարզեցրել է կանխիկ վճարումների ընթացակարգը: Բուժսպասարկման համար վճարումները կատարվում են ինչպես բժշկական կենտրոնի տարբեր հարկաբաժիններում գործող դրամարկեղերում, այնպես էլ՝ «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղում, որը գործում է բուժկենտրոնի երկրորդ հարկում:
Աշխատանքային օրվա ավարտից հետո կանխիկ վճարումներ հնարավոր է կատարել հերթապահ դրամարկղերում: Այժմ նաեւ «Հայէկոնոմբանկ»-ի հետ աշխատանքներ են տարվում՝ վճարային տերմինալներով վճարման համակարգ գործարկելու ուղղությամբ: