Loading

Օնկոուրոլոգիական ծառայություն

30.07.2024

«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի ճշգրիտ պատասխանները, հստակեցնում ախտորոշումը: Կենտրոնում ներդրված են շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման, ինչպես նաև բուժման հստակ պրոտոկոլներ և հիվանդների վարման համակարգեր, որոնց շնորհիվ էլ ցանկացած ախտորոշման դեպքում ծառայությունում հստակ ալգորիթմ է կիրառվում:

Ամեն տարի կենտրոնում շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվում շուրջ 130 տղամարդու: Նրանցից 40-ը վիրահատվում է և անցնում բուժման երկար ճանապարհ: Մեծ թիվ են կազմում ուշ դիմող պացիենտները, երբ քաղցկեղն արդեն մետաստատիկ փուլերում է: Վիճակագրությունը ցավալիորեն փաստում է, որ տղամարդը բժշկի է դիմում, երբ արտահայտված գանգատներ է ունենում։

Հայտնի է որ, շագանակագեղձի քաղցկեղ հիվանդությունը սկզբնական շրջանում առանց ախտանիշերի է ընթանում և այն հայտնաբերելու միակ միջոցը ամենամյա կանխարգելիչ բուժզնությունն է:

Շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման և բուժման համար «Էրեբունի» բժշկական կենտրոնում կիրառվում են միջազգային չափորոշիչներ գերժամանակակից սարքավորումների կիրառմամբ։ Ուլտրաձայնային հետազոտությունները համադրելով մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտությունների հետ տրվում է լիարժեք ախտորոշում։ Կենտրոնի Մագնետոմ Վիդա 3 տեսլա հզորությամբ սկաները, որը առաջատարն է հանրապետությում, սեղմ ժամանակահատվածում որակյալ պատկերների օգնությամբ հայտնաբերում է շագանակագեղձի անգամ նվազագույն չափերի գոյացությունները:

Աշոտ Սարիբեկյանի հիվանդությունը ևս հայտնաբերվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Երկար տանջվելուց հետո որոշել է դիմել բժշկի: Լավագույն մասնագետի փնտրտուքները բերել են Էրեբունի բժշկական կենտրոն՝ ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայության ղեկավար Արման Ծատուրյանի մոտ, ով անմիջապես վիրահատել է Աշոտ Սարիբեկյանին: 72-ամյա Աշոտ Սարիբեկյանն անկեղծանում է՝ գիտեր, որ պետք է ժամանակին դիմել բժշկի, բայց ինչպես և շատ հայ տղամարդիկ, հասել է հիվանդանոց միայն այն ժամանակ, երբ վիճակն անտանելի է դարձել: 2,5 ժամ տևող վիրահատությունից 2 օր անց վերադարձել է տուն ու անցել առողջ ապրելակերպին:

Մարտիկ Ափոյանն է, 61 տարեկան։ Նա նույնպես դիմել է Արման Ծատուրյանին, երբ բուժման մշտական կուրսերն ապարդյուն են եղել և նա կորցրել է ամենաթանկը՝ ժամանակը։ Լաբորատոր գործիքային հետազոտություններից հետո պարզվել է, որ շագանակագեղձի ուռուցքի միանգամից 5 օջախ ունի: Արման Ծատուրյանը անմիջապես վիրահատել է: Մարտիկ Ափոյանի կյանքը բաժանվել է երկու մասի՝ վիրահատությունից առաջ և հետո: Արդեն մեկ տարի է, ինչ իրեն լիովին առողջ է զգում և տղամարդկանց խորհուրդ է տալիս չսպասել գանգատներին, այլ կանխարգելել քաղցկեղը՝ ժամանակին դիմել փորձառու մասնագետի:

«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, որոնք մասնագետներին թույլ են տալիս իրականացնել ամենատարբեր բարդության վիրահատություններ՝ հիվանդներին երկրորդ կյանք պարգևելով:

Վիրահատությունների ճշնող մեծամասնությունն իրականացվում է լապարոսկոպիկ եղանակով, ինչը զգալիորեն լավացնում է վիրահատական արդյունքն ու գրեթե բացառում վերականգնողական շրջանի բարդությունները:

Օնկոուրոլոգիական ծառայություն
+374 10 47 11 00
QR
Price list QR