«Էրեբունի» բժշկական կենտրոնում ժամանակակից եւս մեկ բաժանմունք արդեն իրականություն է: Կրծքագեղձի յուրաքանչյուր խնդիր` սկսած ախտորոշումից մինչեւ ամենաբարդ վիրահատություններ` հնարավոր է մեկ վայրում իրականացնել` աշխարհի լավագույն կլինիկաներին համարժեք բուժօգնությամբ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր պաշտոնապես բացվել է Մամմոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքը: Չնայած ՀՀ-ում կրծքագեղձի քաղցկեղի լայն տարածմանը, վիրահատությունների 80-90 տոկոս դեպքերում հնարավոր է պահպանել կնոջ կուրծքը: Այս տարբերակը, սակայն, շատ հաճախ բժիշկները չեն նախընտրում՝ հաճախ խուսափելով բարդ վիրահատություններից, նախընտրելով անդամահատման՝ ավելի դյուրին տարբերակը: Այս առումով Էրեբունի ԲԿ մամմոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայությունը դառնալու է հանրապետության այն եզակի կենտրոնը, որտեղ ամեն մի վիրահատության ընթացքում գլխավոր խնդիր է դառնալու կնոջ կյանքը փրկելուց բացի ուշադրություն դարձնել նաեւ էսթետիկ կողմին, ինչը կարեւոր է յուրաքանչյուր կնոջ համար: