Հերթական անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնը հյուրընկալել էր աշխարհահռչակ մանկաբարձ-գինեկոլոգ, լապարոսկոպիստ, Ամստերդամի համալսարանական բժշկական կենտրոնի առաջատար մասնագետ Անդրեաս Տուրկովին: Երկու օր «Էրեբունի» ԲԿ ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգների հետ Անդրեաս Տուրկովը կատարել է վիրահատություններ, ինչպես նաեւ հայ գործընկերներին ներկայացրել էնդոգինեկոլոգիայի ժամանակակից մոտեցումները: Այս անգամ հայտնի բժշկի այցը կազմակերպել էին «Էրեբունի» ԲԿ-ը, «Հոլանդական ավագ խորհդատուներ» կազմակերպության (PUM) եւ «Երիտասարդ բժիշկների հայկական» ասոցիացիան: