Վերջին տասնամյակի ընթացքում Էրեբունի ԲԿ -ի ՔԿԱ բաժանմունքում տարբեր աստիճանի սենսոնեյրոնային և կոնդուկտիվ ծանրալսությամբ տառապող տարբեր տարիքային խմբի հազարավոր հիվանդներ են գրանցվել, որոնց կատարվել է կոխլեար իմպլանտացիա: Կոխլեար իմպլանտացիայի կարևորագույն և ժամանակակից խնդիրներից է ` կոխլեար իմպլանտացիա անցկացնելու համար թեկնածուների տարիքային շեմի նվազեցումը և դրա անցկացման ցուցումների ընդլայնումը: Կոխլեար իմպլանտացիան` պացիենտների լսոցությունը վերականգնելու կլինիկորեն ստուգված անվտանգ և արդյունավետ մեթոդ է: https://erebunimed.com/arm/news.more/215
05.10.17թ. Էրեբունի ԲԿ-ի ՔԿԱ բաժանմունքում կայացավ կոխլեար իմպլանտների պրոցեսորների միացումը խլությամբ տառապող երեխաների մոտ, որոնք վիրահատվել էին մեկ ամիս առաջ: //erebunimed.com/rus/news.more/53
Ներկա գտնվողները ականատես եղան այդ հրաշքին` երկու տարեկան Հասմիկը Գյումրիից սկսեց լսել և արձագանքել սուրդոմանկավարժի և աուդիոլոգի հրահանգներին: Վիրահատությունից հետո երեխայի հետ անցկացվում են հատուկ աշխատանքներ, որոնք օգնում են երեխային լսել և ընկալել լսողության անալիզատորը: Իմպլանտը պարբերաբար ծրագրավորվում է`հնարավոր է ձայնի բարձրացում կամ իջեցում և այլն:
//erebunimed.com/arm/news.more/9
//erebunimed.com/arm/news.more/135
//erebunimed.com/arm/news.more/123
Հենց նույն օրը բոլոր այն պացիենտները, որոնց նույնպես վերջերս կատարվել էր կոխլեար իմպլանտացիա, կարողացան ուրախանալ աշխարհի ձայներով: Չափազանց հուզիչ էր հետևել զգացմունքների տարափին, որոնք լցնում էին ոչ միայն Էրեբունի ԲԿ-ի բազմաթիվ աշխատակիցների սրտերը, այլ նաև բոլոր այն պացիենտների հարազատների և մտերիմների , որոնց միացված էին սարքերը:
Էրեբունի ԲԿ-ի ղեկավարությունը, ի դեմս գործադիր տնօրեն Մ.Բ. Մանուկյանի և ՔԿԱ բաժանմունքի ղեկավար , պրոֆեսոր Ա.Կ. Շուքուրյանի, կարևորեցին տեղի ունեցածը` արտահայտելով հպարտություն և բավարարվածություն կատարված աշխատանքից: “ Եթե երեխան, Էլ չենք խոսում մեծահասակների մասին, ունեն լսողության խնդիրներ, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել, այլ ոչ թե հետաձգել: Որքան վաղ քայլեր ձեռնարկվեն, այնքան ավելի արդյունավետ և զգալի կլինի արդյունքը”: /erebunimed.com/arm/news.more/37