Loading

Համագործակցության նոր եզրեր

18.05.2018

Համագործակցության նոր եզրեր
Համագործակցության նոր եզրեր

2018 թ. մայիսի 13-ին Սեն Ժոզեֆ կլինիկայի կարդիովասկուլյար ռադիոլոգ Արշիդ Ազարինը և Փարիզի Ժորժ Պոմպիդու Եվրոպական կլինիկայի կարդիովիրաբույժ Լևոն Խաչատրյանը, Էրեբունի ԲԿ-ի և Նաիրի ԲԿ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա ,անցկացրեցին սիրտ-անոթային հիվանդություններով տառապող պացիենտների ընդունելություն և խորհրդատվություն:

Հետազոտության ընթացքում ակտիվ մասնակցություն ունեցան Էրեբունի ԲԿ-ի Սրտաբանական կենտրոնի պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը, ինչպես նաև Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի ղեկավար, բ.գ.թ., Նաիրի ԲԿ-ի ռադիոլոգ Կոստան Գալումյանը:

Ֆրանսիացի մասնագետները ծանոթացրեցին հայ գործընկերներին սիրտ-անոթային համակարգի ԿՏ և ՄՌՏ հետազոտությունների պրոտոկոլներին` համաձայն որոնց աշխատում են Եվրոպայի առաջատար կլինիկաները, և որոնք կներդրվեն վերը նշված կլինիկաների առօրյա պրակտիկայում: Սա հնարավորություն է տալիս սիրտ-անոթային համակարգի ոչ ինվազիվ հետազոտությունների հարցում բարձրանալ զարգացման նոր աստիճանի վրա: Ֆրանսիացի բժիշկները միաձայն նշեցին,որ Նաիրի ԲԿ-ի և Էրեբունի ԲԿ-ի տեխնիկական հագեցվածությունը և բժիշկների պրոֆեսիոնալիզմը թույլ են տալիս փաստել, որ համագործակցությունը կլինի արդյունավետ:

2018թ. մայիսի 14-ին “DoubleTree by Hilton” կոնֆերանս դահլիճում կայացավ գիտաժողով` նվիրված սիրտ-անոթային համակարգի հետազոտությունների ոչ ինվազիվ մեթոդներին: Ողջույնի խոսքով հանդես եկավ Էրեբունի ԲԿ-ի Սրտաբանական կենտրոնի պրոֆեսոր, բ.գ,դ., Համլետ Հայրապետյանը: Բժիշկ Ազարինը և բժիշկ Խաչատրյանը ներկայացրեցին հետաքրքիր կլինիկական դեպքեր սեփական պրակտիկայից երիտասարդ սրտաբանների և ռադիոլոգների ինտերակտիվ մասնակցությամբ: Անհրաժեշտ է նշել , որ բժիշկների երիտասարդ սերունդը ցույց տվեց պատրաստվածության բարձր աստիճան:

Պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը նշեց, որ ֆրանսիացի բժիշկների համագործակցությունը Նաիրի ԲԿ-ի և Էրեբունի ԲԿ-ի գործընկերների հետ բացում է նոր եզրեր, ոչ միայն փորձի փոխանակման, այլ նաև նոր գազափարների իրականացման, ինչպես օրինակ մոտ ապագայում հայ -ֆրանսիական վիզուալիզացիոն տեխնիկայով ախտորոշման Imaging դպրոց հիմնելու համար:

+374 10 47 11 00
QR
Price list QR