2016թ. ապրիլի 15-ին 47 տարեկան հիվանդ Մ. Մ.-ն ընդունվել է Էրեբունի ԲԿ –ի սիրտ-թոքային բաժանմունք գոտկատեղի շրջանում ցավերի, զարկերակային ճնշման բարձրացման գանգատներով: ՈւՁՀ, ՀՇ և ՄՌՇ հետազոտությունների տվյալներով հայտնաբերվել է ձախ մակերիկամի նորագոյացություն, շիճուկում կատեխոլամինների, իսկ մեզում մետանեֆիրների շատացում: Հիվանդի օրգանիզմում հայտնաբերվել է նաև ֆիբրոզ հետորովայնային շրջանում (Օրմոնդի հիվանդություն):
29.04.2016թ.՝ էնդոկրինոլոգների և թերապևտների ծրագրված պացիենտի նախապատրաստություններից հետո, նա տեղափոխվել է նվազագույն ինվազիվ վիրաբուժության բաժանմունք՝ հետագա բուժման նպատակով, որտեղ ծրագրված կարգով վիրահատվել է բաժանմունքի ղեկավար Տ. Ա. Մեսրոպյանի կողմից. կատարվել է լապարասկոպիկ ձախակողմյան ադրենալեկտոմիա: Օրմոնդի ուղեկցող հիվանդությունը բարդացնում էր վիրահատության ընթացքում կարևոր անատոմիական կառուցվածքների իդենտիֆիկացիան: Մինչդեռ դա չխանգարեց 2 ժամ տևած վիրահատության ընթացքին և բարեհաջող ելքին (արյան կորստի ծավալը կազմել է 100մլ):
Հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից վիրահատությունից հետո 5-րդ օրը էնդոկրինոլոգի և թերապևտի ամբուլատոր հսկողությամբ:
Լապարոսկոպիկ ադրենալէկտոմիան մեթոդ է, որը հաճախ են կիրառում աշխարհի կլինիկաներում, ինչպես նաև Էրեբունի ԲԿ-ում:
Վերը նկարագրված վիրահատությունը բարեհաջող ելք է ունեցել ոչ միայն վիրաբույժների, այլև վիրահատության ընթացքում անէսթեզիոլոգների, ինչպես նաև հետվիրահատական շրջանում ռեանիմատոլոգների սահուն աշխատանքի շնորհիվ, որը հնարավորություն տվեց խուսափելու հեմոդինամիկ տեղաշարժից և կարճ ժամկետում հիվանդին առողջ վիճակում դուրս գրելու ստացիոնարից: