2016թ. դեկտեմբերի 8-9 Էրեբունի ԲԿ-ի հրավերքով Էրազմուս կլինիկայի էլեկտրոֆիզիոլոգիայի բաժանմունքի ղեկավար առիթմոլոգ Թոմաս Սիլի-Տոռակը (Հոլլանդիա, Ռոտերդամ), Էրեբունի ԲԿ-ի Առիթմոլոգիական կենտրոնի առաջատար մասնագետ առիթմոլոգ Միհրան Մարտիրոսյանի հետ համատեղ անգիոգրաֆիկ վիրահատարանում անցկացրեցին պացիենտների հետազոտություններ և կատարեցին բարդագույն վիրահատություններ՝ աբլացիա և սրտի ռիթմի արհեստական վարորդների տեղադրում:
Բժիշկ Մ. Մարտիրոսյանը արդեն բավականին երկար ժամանակ է սերտ համագործակցում է Էրազմուս կլինիկայի և անմիջականորեն բժիշկ Սիլի-Տոռակի հետ:
Բժիշկ Սիլի-Տոռակը բավականին հայտնի արիթմոլոգ է, հաճախ լինում է տարբեր երկրներում ցուցադրական վիրահատություններ անցկացնելու նպատակով: Հայաստանում նա առաջին անգամ է: Այցելելով Էրեբունի ԲԿ, նա տպավորված էր անգիոգրաֆիայի բաժանմունքի հնարավորություններով, հագեցվածությամբ, բուժանձնակազմի պատրաստվածության մակարդակով:
Համաշխարհային կլինիկաների ժամանակակից տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս անցկացնել բարդագույն վիրահատություններ: Դրանցից հետ չի մնում նաև Էրեբունի ԲԿ-ի Առիթմոլոգիայի բաժանմունքը: Սակայն հետագա զարգացման համար անհրաժեշտ է որդեգրել համաշխարհային փորձը և ներդնել նոր տեխնոլոգիաները:
Բժիշկ Սիլի-Թոռակի Հայաստան, Էրեբունի ԲԿ այցի նպատակն է՝ հիմք դնել երկու կլինիկաների հետագա սերտ համագործակցության համար: Կդիտարկվեն առիթմիայի բուժման նոր մոտեցումներ, հատկապես շողացող առիթմիայի, (որն հանդիսանում է մարդու կյանքի համար ամենավտանգավորներից մեկը) նաև վիրահատությունների ժամանակ ռոբոտներ կիրառելու հեռանկարներ, որն արդեն դարձել է սովորական համաշխարհային պրակտիկայում: Կդիտարկվեն եռաչափ համակարգի ներդրման հնարավորությունները, որը թույլ կտա ճշգրտորեն հայտնաբերել իշեմիայի օջախը և առավել նպատակաուղղված անցկացնել վիրահատությունները:
Սրտաբանական կենտրոնի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Գ.Գ. Հայրապետյանը նշեց, որ այսպիսի նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ոչ միայն որդեգրել համաշխարհային կլինիկաների փորձը առիթմիայի բուժման ժամանակ, այլև շարժվել առաջ՝ ներդնելով նոր մեթոդներ և սարքավորումներ: