Ալեքսանդր Սմիրնովը Սանկտ Պետերբուրգի համալսարանական կլինիկայի վիրաբուժական էնդոսկապիայի բաժանմունքի ղեկավարն է, որը մեծ ճանաչում ունի ոչ միայն հետխորհրդային երկրներում, այլեւ եվրոպական եւ ամերիկյան կլինիկաներում: Բժիշկ Սմիրնովը հայտնի է իր էնդոսկոպիկ բացառիկ վիրահատություններով. նրա մեթոդը լայնորեն կիրառում են առաջատար կլինիկաներում եւ մեծ է ներդրումը էնդոսկոպիկ ճանապարհով իրականացվող վիրահատությունների տարածման եւ զարգացման գործում: Առաջին անգամ չէ, որ հայ գործընկերները նրա հետ հնարավորություն ունեն քննարկելու մասնագիտական բարդ դեպքերը: Գործընկեր Էրեբունի ԲԿ-ում նա հանդիպել է հայ մասնագետների հետ, իրականացնում համատեղ խորհրդատվություններ, հետազոտություններ եւ վիրահատություններ: Ախալազիա, էզոֆագոսպազմ, ցենկերի դիվերտիկուլ ախտորոշումների դեպքում առաջարկվում է մեկ տարբերակ՝ բաց վիրահատություն, որն այս դեպքում նշանակում է հետվիրահատական երկարատեւ ու բարդ շրջան: Էնդոսկոպիկ եղանակով կատարվող այս վիրահատություններին շատերը մի ամբողջ կյանք են սպասել: