«Էրեբունի» ԲԿ վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ծանր շնչառական հիվանդների բուժման ընթացքում կիրառվում է նորագույն ախտորոշման մեթոդներից մեկը՝ թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը: Այն հնարավորություն է տալիս հոսպիտալացված ծանր հիվանդների դինամիկ հսկողությունն ապահովել հենց բաժանմուքնում եւ առանց ռենտգենյան ճառագայթման: Այս մեթոդն այժմ լայնորեն կիրառվում է աշխարհի լավագույն կլինիաներում՝ Covid -19 վարակով հիվանդների վարման համար: