18.10.17թ. Էրեբունի ԲԿ-ի նեյրովիրաբուժության բաժանմունք ընդունվել է 50-ամյա պացիենտ Ա.Մ-ն կենցաղային վնասվածքի հետևանքով ստացած L1 ողի մարմնի կոտրվածքով: Առկա էր II0 ողի սեպաձև դեֆորմացիա առանց նյարդաբանական բարդությունների:
Հիվանդին որոշվեց անցկացնել կոտրված ողի բալոնային կիֆոպլաստիկա, որի ժամանակ կոտրված կամ վնասված ողի մեջ ներդրվում է ոսկրային ցեմենտ, սակայն ողի դեֆորմացիան շտկելու հնարավորություն չի տալիս:
Բալոնային կիֆոպլաստիկան թույլ է տալիս նվազագույն վիրահատական միջամտությամբ հասնել առավելագույն արդյունքի: Կոտրված ողի մարմնի մեջ մտցվում է հատուկ ասեղ, որի միջով ներդրվում է հատուկ բալոն , այնուհետև նրա մեջ հեղուկ է լցվում, դրանով իսկ շտկվում է կոտրված ողի դեֆորմացիան ,ողի մարմնում ձևավորվում է խցիկ ոսկրային ցեմենտ ներարկելու համար: Խցիկի ձևավորման հետևանքով կանխվում է ցեմենտի արտահոսքը ողի մարմնի սահմաններից, ինչը մյուս մեթոդի ` վերտեբրոպլաստիկայի համար հաճախ հանդիպող բարդություն է հանդիսանում:
![]() |
18.10.17թ. հիվանդ Ա.Մ. -ին կատարվեց բալոնային կիֆոպլաստիկա: Այն իրականացրեց ողնաշարի պաթոլոգիայի բաժանմունքի ղեկավար Կարապետ Մոմջյանը:
Հիվանդը դուրս գրվեց կլինիկայից հաջորդ օրը բավարար վիճակում: Բալոնային կիֆոպլաստիկան կիրառվում է համաշխարհային բժշկական պրակտիկայում վերջին տասնամյակների ընթացքում:
![]() |
2017թ-ի հոկտեմբերին Էրեբունի ԲԿ-ի ողնաշարի պաթոլոգիայի բաժանմունքում առաջին անգամ անցկացվեց այդպիսի վիրահատություն: Էրեբունի ԲԿ-ի ողնաշարային պաթոլոգիայի բաժանմունքում այս մեթոդով վերջին ամսվա ընթացքում հաջողությամբ վիրահատվեցին ևս երկու հիվանդ :