Ս/թ Հուլիս 20-24-ը Էրեբունի ԲԿ հրավերով Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Գերմանիայի, Բիլեֆելդի քաղաքի Բեթել Կլինիկայի սրտաբանության, դիաբետոլոգիայի և նեֆրոլոգիայի բաժինների ղեկավար պրոֆեսոր Կարստեն Իսրայելը կգտնվի Հայաստանում:
Այցի ծրագիրը ներառում է Էրեբունի Բժշկական Կենտրոնի և Գերմանիայի Բեթել Կլինիկայի փոխհամագործակցության պայմանագրի կնքում:
Հուլիսի 20-ին Գերմանիայից ժամանած մասնագետը Էրեբունի ԲԿ Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոնի ղեկավար Միհրան Մարտիրոսյանի հետ համատեղ կիրականացնեն սահմանափակ թվով առիթմոլոգիական վիրահատություններ՝ մասնավորապես սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիաներ։
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու կամ ընդունելության, հետազոտության և վիրահատության գրանցվելու համար զանգահարեք 096 60 57 57։
Իսկ հուլիսի 22-ին պրոֆեսոր Կարստեն Իսրայելը կներկայացնի մի շարք դասախոսություններ Սրտի Ռիթմի Ասոցիացիայի, Էրեբունի ԲԿ-ի և Գերմանիայի Բեթել Կլինիկայի համատեղ կազմակերպված ՛՛Առիթմոլոգիայի ակուալ հարցերը՛՛ գիտագործնական համաժողովին։
Սեմինարի գրանցման հղումը այստեղ՝ https://www.eventbrite.com/e/essential-topics-in-arrhythmology-tickets-36157220219?aff=efblike