«Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնն իրականացնում է ՀՀ ԱՆ կողմից կրեդիտավորված գործնական դասընթացներ՝ հետևյալ թեմաներով․
1.«Սիրտ-թոքային վերակենդանացման հիմնական կենսապահովման միջոցառումներ» ավագ և միջին բուժաշխատողների, ոչ բժշկական մասնագետների համար: Դասընթացի տևողությունը 8 ժամ, տրամադրվում է ՇՄԶ 8(1 տեսական, 7 գործնական) կրեդիտ:
2.«Կյանքի համար վտանգավոր առիթմիաների ԷՍԳ վերլուծության հիմունքներ» ավագ և միջին բուժաշխատողների համար: Դասընթացի տևողությունը 7 ժամ, տրամադրվում է ՇՄԶ 7 կրեդիտ (1 տեսական, 6 գործնական):
3.«Սիրտ-թոքային վերակենդանացման ընդլայնված սրտանոթային կենսապահովման միջոցառումներ» անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների, սրտաբանների, նյարդաբանների, շտապ և անհետաձգելի բժշկության մասնագետների, անեսթեզիստների, ինտենսիվ բուժքույրերի, սրտաբանության և նյարդաբանության բուժքույրերի, շտապ և անհետաձգելի բուժօգնության բուժքույրերի համար: Դասընթացի տևողությունը 21 ժամ, տրամադրվում է ՇՄԶ 21 կրեդիտ (6 տեսական, 15 գործնական):
4.«Մանկական անհետաձգելի բուժօգնություն» անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների, սրտաբանների, նյարդաբանների, շտապ և անհետաձգելի բժշկության մասնագետների, անեսթեզիստների, ինտենսիվ բուժքույրերի, սրտաբանության և նյարդաբանության բուժքույրերի, շտապ և անհետաձգելի բուժօգնության բուժքույրերի, մանկաբույժների, մանկական բուժքույրերի համար: Դասընթացի տևողությունը 21 ժամ, տրամադրվում է ՇՄԶ 21 կրեդիտ (7 տեսական, 14 գործնական):
5.«Նախահոսպիտալային բուժօգնությունը վնասվածքի դեպքում» ավագ և միջին բուժաշխատողների համար: Դասընթացի տևողությունը 21 ժամ, տրամադրվում է 21 ՇՄԶ կրեդիտ (9 տեսական, 12 գործնական):
Անհրաժեշտության և պահանջարկի դեպքում դասընթացները կարող են իրականացվել նաև առցանց եղանակով: Այդ դեպքում դասընթացի տեսական մասը կանցկացվի առցանց, գործնական պարապմունքը՝ առկա եղանակով: Բացի այդ, դասընթացները կարող են իրականացվել նաև երեկոյան ժամերին՝ կոտորակային եղանակով:
Դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել՝ ներկայացնելով անձնագրի պատճե,դիպլոմի պատճե, աշխատավայրից քաղվածք կամ աշխատանքային գրքույկի պատճե, մասնագիտական հավաստագիր, դիմում:
Էլեկտրոնային հասցե – [email protected]
Հեռահոսահամարներ +374 93 17 77 17 +374 98 14 06 96