Loading

Էնդոկրինոլոգիա + օրթոպեդիա. եզակի կոմբինացված հաջողակ վիրահատություն

04.02.2015

Էնդոկրինոլոգիա + օրթոպեդիա. եզակի կոմբինացված հաջողակ վիրահատություն

03.12.1961 թ. ծնված հիվանդ Բ.-ն Պյատիգորսկ քաղաքից (ՌԴ) տեղափոխվել է Երևան քաղաքի (ՀՀ) «Էրեբունի» բժշկական կենտրոն աջ նստատեղային հատվածի արտահայտված ցավերով, աջ ստորին վերջույթի հենաշարժական ֆունկցիայի (գործառույթի) խանգարումներով:

Կլինիկական և գործիքային հետազոտություններ իրականացնելուց հետո ախտորոշվել է. քրոնիկ երիկամային անբավարարություն (ՔԵԱ) III°, վերջին, սահմանային փուլ, ծրագրային հեմոդիալիզ (8 տարի), ստորին ծնոտի աջակողմային մասնահատում՝ թիթեղային ֆիքսացիա, 12-մատնյա աղու խոց՝ ռեմիսիայի փուլում, քրոնիկական պանկրեատիտ, երրորդային հիպերպարաթիրեոզ. հարվահանաձև գեղձերի պոլիադենոմաներ (պարաթիրեոիդային հորմոնների մակարդակը՝ 1700, նորմայում՝ 65), ծանր օստեոդիստրոֆիա, աջ ազդրի վզիկի տրանսցերվիկալ ախտահարումով կոտրվածք՝ աննշան տեղաշարժմամբ:

Ներգրավվել են կլինիկայի բազմաթիվ առաջավոր մասնագետներ: Էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի վարիչ Լ. Մխիթարյանի և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Վ. Մարգարյանի կողմից համատեղ վիրահատություն իրականացնելու որոշում է կայացվել, որը փայլուն իրականացրել է 21.01.2015 թ.՝ հարվահանաձև գեղձի ադենոմաների հեռացում՝ տարածված օստեոդիստրոֆային օջախների հետ կապված, վնասված աջ ազդրային ոսկրի ֆիքսացիա:

Հիվանդանոցում հիվանդը շարունակում էր հեմոդիալիզի սեանսները, համապատասխան սիմպտոմատիկ դեղորայքային բուժումը, անցնում վերականգնողական կուրսեր: Այսպիսի բարդ վիրահատությունից հետո պացիենտն արդեն երրորդ օրը կարող էր նստել անկողնում, և հենակների օգնությամբ սկսեց քայլել: Պարաթիրեոիդային հորմոնի մակարդակը իջել էր 23:

Փորձառու և պրոֆեսիոնալ մասնագետների շնորհիվ նման համակցված վիրահատություն Հայաստանում առաջին անգամ էր իրականացվում:

+374 10 47 11 00
QR
Price list QR