Loading

10 տարի անց կինը զույգ տղա է լույս աշխարհ բերել

14.12.2014

10 տարի անց կինը զույգ տղա է լույս աշխարհ բերել

«Էրեբունի» բժշկական կենտրոնում 40-ամյա կինը զույգ երեխա է լույս աշխարհ բերել: Լուսինե Ռուստամյանը լրագրողներին ասել է, որ այս օրվան երկար է սպասել... 10 տարի: Տղաները ծնվել են՝ 2 կգ 500գ և 2 կգ 400 գ քաշով:

– Առաջին հերթին ուզում եմ շնորհակալությունս հայտնել «Արագիլ» հիմնադրամին, Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանին՝ մայրերիս երջանկացնելու համար: Ցանկանում եմ, որ նման դեպքեր շատ լինել: Անչափ շնորհակալ եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի անձնակազմին, հատկապես՝ ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանին:

10 տարի անց կինը զույգ տղա է լույս աշխարհ բերելԻ՞նչ զգացողություններ եք այժմ վերապրում:

– Դժվարանում եմ խոսել զգացողությունների մասին…

Արդեն որոշե՞լ եք երեխաների անունները:

– Այո՛, Ալեն և Ալեքս:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյան

– Տիկին Ռուստամյանը 10 տարի ամուսնությունից հետո զույգ տղա է լույս աշխարհ բերել: Հղիությունը գրանցվել է արհեստական բեղմնավորումից հետո: Հղիության ամբողջ ընթացքը վարել եմ ինքս: Տղաները ծնվել են՝ 2 կգ 500գ և 2 կգ 400 գ քաշով:

10 տարի անց կինը զույգ տղա է լույս աշխարհ բերելՆման հղիությունները, նկատի ունեմ՝ տարիքը, ինչպիսի՞ բարդություններով են հղի:

– Բնույթով, իհարկե՛, բարդ են: Մեծավ մասամբ, ընթանում են սոմատիկ պաթոլոգիաներով, որոնք, սովորաբար, լինում են երկար տարիների չբերության արդյունք: Մենք կարողանում ենք հաղթահարել բարդությունները, քանի որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում կան բոլոր պայմանները, այդ թվում նաև հարակից անհրաժեշտ մասնագետի խորհրդատվության հնարավորությունը, ինչի համար խորին շնորհակալությունս եմ հայտնում տնօրինությանը: «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնությունը գտնվում է բարգավաճման փուլում: Այս տարի կտրուկ աճել է մեր կենտրոնում լույս աշխարհ եկած երեխաների թիվը:

Ի՞նչ կասեք «Արագիլ» հիմնադրամի մասին:

– Խորին շնորհակալությունս եմ հայտնում Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանին, որ հնարավորություն է տալիս նման ընտանիքներին անվճար կատարել արտամարմնային բեղմնավորում: Ի դեպ, այն բավական թանկ հաճույք է ինչպես մեր երկրում, այնպես էլ՝ արտասահմանում: Այս տարի արտամարմնային բեղմնավորման արդյունքում հղիության վարման մոտ 60 դեպք ենք ունեցել, որից 30-ը «Արագիլ» հիմնադրամի ծրագրի շրջանակում է իրականացվել:

+374 10 47 11 00
QR
Price list QR