Loading

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կազմակերպվում է օստեոպորոզի վաղ հայտնաբերմանն ուղղված դենսիտոմետրիայի անվճար ակցիա 01.12.2014 - 20.12.2014:

10.12.2014

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կազմակերպվում է օստեոպորոզի վաղ հայտնաբերմանն ուղղված դենսիտոմետրիայի անվճար ակցիա 01.12.2014 - 20.12.2014:

Դենսիտոմետրիան ոսկրային հյուսվածքի խտության որոշման ստույգ մեթոդ է: Դենսիտոմետրիկ հետազոտության պարագայում ոսկրային հյուսվածքի կորուստը հնարավոր է հայտնաբերել անգամ 5-6% պակասի դեպքում:

Այս հետազոտության շնորհիվ ախտորոշվում է օստեոպորոզի առկայությունը: Առաջնային օստեոպորոզն առաջանում է կանանց մոտ մենոպաուզայի շրջանում և 70-ից բարձր տարիքում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ: Առաջնային օստեպորոզից զատ, գոյություն ունի նաև երկրորդային, որն առաջանում է որպես մի շարք այլ հիվանդությունների հետևանք, օրինակ` դիաբետ, վահանագեղձի, աուտոիմուն հիվանդություններ և այլն: «Էրեբունի» բժշկական կենտրոնում գործող ակցիայի շրջանակներում հնարավորություն է ստեղծվում անվճար դենսիտոմետրիկ հետազոտություն անցնել, որի արդյունքում հնարավոր կլինի խորհրդատվությամբ պացիենտին օգնել փնտրելու բուժման ճիշտ ուղիներ:

Նմատատիպ ակցիաներով «Էրեբունի» բժշկական կենտրոնը սկսում է իրականացնել հիվանդությունների վաղ հայտնաբերման նոր մոտեցումներ սկրինինգային հետազոտությունների միջոցով:

+374 10 47 11 00
QR
Price list QR