Loading

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բացվել է Ֆիզիոթերապիայի բաժանմունքը

27.10.2014

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բացվել է Ֆիզիոթերապիայի բաժանմունքը

Այսուհետ «Էրեբունի» բժշկական կենտրոնում կգործի նորաբաց Ֆիզիոթերապիայի բաժանմունքը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերականգնողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Լաուրա Մովսիսյանը մեզ հետ զրույցում հանգամանալից ներկայացրեց բաժանմունքի կարևորությունն ու դերը հիվանդանոցային համալիրում հասարակության լայն շրջանակների համար:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերականգնողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Լաուրա ՄովսիսյանՇնորհավորում եմ և ձեզ և մեզ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսուհետ գործող Ֆիզիոթերապիայի բաժանմունքի բացման կապակցությամբ: Ի՞նչ ծառայություններ է մատուցում բաժանմունքը:

– Վերականգնողական բաժանմունքի նպատակը հիվանդների ֆունկցիոնալ կարողությունների վերականգնումն է: Այստեղ հիվանդը դիտվում է որպես մեկ ամողջական համակարգ` իր բոլոր խնդիրներով: Հենց այդ սկզբունքով բաժանմունքում աշխատում են թիմային մոտեցմամբ: Թիմի մեջ ընդգրկված են տարբեր անդամներ (վերականգնողական թերապիստներ, էրգոթերապիստներ, խոսքի թերապիստ), որոնց աշխատանքը ղեկավարում է ֆիզիոթերապևտը: Յուրաքանչյուր մասնագետ բանիմաց է իր գործում, սակայն բոլորն աշխատում են մեկ նպատակի համար` թեթևացնել հիվանդի և նրա ընտանիքի հոգսը, որքան հնարավոր է ֆունկցիոնալ առումով հիվանդին ինքնուրույն դարձնել, որպեսզի իր ֆիզիկական որոշակի անկարողություններով հանդերձ նա դառնա հասարակության լիարժեք անդամ:

Մինչև այս բաժանմունքի բացումը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ի՞նչ ծառայություն էր գործում:

– «Էրեբունի» բժշկական կենտրոնում մինչ այս էլ գործել են ֆիզիկական թերապիայի և խոսքի թերապիայի բաժինները, սակայն ներկայում բոլոր ծառայությունները համակարգվել են և այսուհետ վերակազմակերպված գործում է որպես ֆիզիոթերապիայի բաժանմունք:

«Էրեբունի» բժշկական կենտրոն. Ֆիզիոթերապիայի բաժանմունք
«Էրեբունի» բժշկական կենտրոն. Ֆիզիոթերապիայի բաժանմունք

Մանրամասնեք, խնդրե՛մ, բաժանմունքում գործող ծառայությունների ու կիրառվող մեթոդների մասին:

– Բաժանմունքում ներդրվել է վերտեբրոլոգիան: Այստեղ աշխատելու են ողնաշարի խնդիրներով հիվանդերի հետ` ձգումներ, հատուկ գործիքներով մերսումներ և ռելաքսացիա: Բաժանմունքում կիրառվում է նաև դեղորայքային բուժում, մանուալ թերապիա, վարժություններ: Այս ամբողջ համակարգը պետք է հնարավորինս արագացնի հիվանդների ապաքինումը, նվազեցնի երկրորդային դիմելիությունը: Հաջորդ նորությունը ֆիզիոթերապևտիկ միջամտւթյունների համար նախատեսված էլեկտրաստիմուլյացիան է: Բուժական նպատակներով և որպես հակաբորբոքիչ ազդեցություն ունեցող միջոց կիրառվում է ուլտրաձայնն ու լազերային թերապիան: Ունենք նաև ցավազատող և մկանային ստիմուլյացիայի համար նախատեսված սարք: Մեր բաժանմունքում հիվանդը միաժամանակ պետք է ստանա և՛ գործիքային և՛ ֆիզիկական թերապիա, որն առավել ուղղված կլինի մկանների ամրացմանն ու ուժեղացմանը, հոդերի շարժման ամպլիտուդայի լավացմանը, բալանսի խնդիրներին: Սպաստիկ հիվանդների համար կիրառվում է նյարդազարգացողական մեթոդը, որը շատ օգտակար է և՛ մկանային տոնուսի իջեցման, և՛ երկրորդային բարդությունների կանխման համար: Հատուկ տեխնիկաների օգնությամբ հիվանդներին, ովքեր անգամ կանգնել չեն կարողանում, սովորեցնում ենք ինչպես պառկած դիրքից ճիշտ նստել, կամ նստած դիրքից կանգնել: Նույնիսկ վեգետատիվ փուլում գտնվող հիվանդներին կարող ենք կանգնեցնել` կանխելով օստեոպորոզի զարգացումը: Խոսքի մասնագետն աշխատում է ո՛չ միայն խոսքի խնդիրների վրա, այլ նաև կլման ակտի, շնչառության վրա: Ներկայում հիմնական խնդիրն այն հիվանդներն են, ովքեր կլման ակտի դժվարություններ ունեն՝ հատկապես տրախիոստոմիաներից հետո: Այս դեպքում թերապիան պահանջում է անհապաղ արդյունք, քանի որ վտանգված կարող է լինել հիվանդի կյանքը:

«Էրեբունի» բժշկական կենտրոն. Ֆիզիոթերապիայի բաժանմունքԲաժանմունքի բացման կապակցությամբ մեր մասնագետների հետ միասին այժմ այստեղ աշխատում են նաև արտասահմանցի բժիշկներ: Ի՞նչ նպատակ ունի նրանց այցը:

– Շվեյցարիայից երեք հյուր ունենք: Բրիգիդ Յանը մասնագիտությամբ ռեաբիլիտոլոգ է, ով 30 տարի աշխատել է ԱՄՆ-ի կլինիկաներից մեկում որպես վերականգնողական ծառայության ղեկավար: Արդեն 10 տարուց ավելի է, ինչ նա գալիս է Հայաստան, օգնում մեր բժիշկներին կլինիկական հատուկ դեպքերում: Նրանց խորհրդատվությանն ենք դիմում այնպիսի հիվանդների դեպքում, երբ հետազոտությունը պահանջում է 3-րդ մասնագետի կարծիք: Բրիգիդ Յանի օժանդակությամբ այսօր մենք կատարում ենք բոտոքսի և ֆենոլի ներարկումներ: Այժմ սպաստիկ մկանները թուլացնելու համար մենք լայնորեն կիրառում ենք և՛ ֆենոլի և՛ բոտոքսի ներարկումները: Մեր հաջորդ հյուրը բժիշկ Բեատ Կնեխտն է՝ Շվեյցարիայում Մանկական վերականգնողական կենտրոնի տնօրենը, ով հրաշալի հիմք ունի նաև օրթոպեդիկ վիրահատությունների գործում: Նա առաջին անգամ է Հայաստանում և մեր կենտրոնում խորհրդատվություն է տրամադրում հիմնականում մանկական տարիքի պացիենտներին: Բժիշկ Բեատ Կնեխտը մեզ համար կարդաց նաև դասախոսություն մանկական ուղեղային կաթվածի մասին: Այս անգամ նրանց այցի նպատակը ֆունկցիոնալ կարողությունների վերականգնման միջազգային դասակարգման ներդնումն է Հայաստանում:

«Էրեբունի» բժշկական կենտրոն. Ֆիզիոթերապիայի բաժանմունք

+374 10 47 11 00
QR
Price list QR