Loading

Սրտի վիրահատություն

25.10.2013

Սրտի վիրահատություն

Հայտնի ռուսաստանահայ վիրաբույժ, Մոսկվայի Ա. Բակուլեւի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Սրտանոթային հիվանդությունների հետազոտման եւ բուժման ռետգենավիրաբուժության մեթոդների բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, լրագրողների ներկայությամբ, էնդովասկուլյար ստենտավորման վիրահատություն է անցկացրել: Նախքան վիրահատությունը նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ հիվանդը սրտի իշեմիկ հիվանդություն ունի. երեք անոթներից մեկը լրիվ փակ է, երկրորդը փակ է 90 տոկոսով (ֆոտոռեպորտաժ):Էնդովասկուլյար վիրաբուժության մեջ բոլոր միջամտությունները կատարվում են առանց կտրվածք անելու. Ընդամենը կատետր տեխնոլոգիաներով մի փոքր անցք է բացվում: Այդ ճանապարհով հնարավոր է բուժել սրտամկանի ինֆարկտը, ինսուլտը, ինչպես նաեւ սրտի արատ ունեցող հիվանդներին:Վիրահատության դեպքերի մեծ մասում նարկոզի անհրաժեշտություն չի լինում, միայն տեղային ցավազրկում է իրականացվում: Դա թույլ է տալիս վիրահատել անգամ ծանր ուղեկցող հիվանդություն ունեցող մարդկանց, որոնք արգելված է ավանդական վիրահատական միջամտությունը: Այս դեպքում վիրահատական ռիսկը եւ վերականգնման ժամանակն էականորեն նվազում են:Նշենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում անգիոգրաֆիկ ծառայությունը հիմնադրվել է 2003-ին, այն կրում է ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի անունը: Բաժանմունքը հագեցած է գերմանական վերջին սերնդի Siemens Artis Biplane անգիոգրաֆով, որը Հայաստանում եզակի է: Սարքի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում, ոչ միայն սրտի, այլեւ մնացած բոլոր օրգանների անոթների:Լրագրողները հնարավորություն են ունեցել վիրահատությանը հետեւել մեծ ապակու հետեւից:

Սկզբնաղբյուրը՝ news.am

+374 10 47 11 00
QR
Price list QR