Կոխլեար իմպլանտացիայի հայկական կենտրոնի եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Երեւանում կմեկնարկի քիթ-կոկորդ-ականջաբանների միջազգային գիտաժողովը: Այս տարի լրանում է Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի ներդրման եւ «Cochlear» ընկերության հետ համագործակցության 10 տարին:Գիտաժողովը տեղի կունենա Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում:
Մասնակիցների գրանցման մեկնարկը՝ ժամը 9:00-ին, բացման արարողությունը՝ 9:30-ին:
Ծրագրին կարող եք ծանոթանալ` սեղմելով հետևյալ հղումը: