Loading

«Բաց դռների օրեր»` «Էրեբունի» բժշկական կենտրոնում. անվճար սրտաբանական հետազոտություն և մասնագիտական խորհրդատվություն

27.09.2014

«Բաց դռների օրեր»` «Էրեբունի» բժշկական կենտրոնում. անվճար սրտաբանական հետազոտություն և մասնագիտական խորհրդատվություն

Սեպտեմբերի 29-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Սրտի համաշխարհային օր: Օրվա հետ կապված «Էրեբունի» բժշկական կենտրոնում «Բաց դռների օր» է մեկնարկելու:

Ակցիայի շրջանակում նախատեսվում է անվճար մասնագիտական խորհրդատվություն և սրտաբանական հետազոտություններ իրականացնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյանը:

«Բաց դռների օրեր»` Էրեբունի ԲԿ-ում. անվճար սրտաբանական հետազոտություն և մասնագիտական խորհրդատվություն«Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` սրտանոթային հիվանդությունները ողջ աշխարհում մահվան հիմնական պատճառն են: Շատ հաճախ, հատկապես մեր երկրում, սրտային հիվանդություններից մահանում են այն պացիենտները, ովքեր ժամանակին չեն դիմում բժշկական օգնության: Մենք նպատակ ունենք ժամանակին հայտնաբերել սրտանոթային խնդիրներ ունեցող պացիենտներին, ինչը թույլ կտա անվտանգ բուժօգնություն ցուցաբերել», -ասաց Միքայել Մանուկյանը:

Միջոցառումը նպատակ ունի նաև աջակցել ազգաբնակչության անապահով խավին, որը շատ հաճախ ֆինանսական խնդիրներից ելնելով խուսափում է համապատասխան հետազոտությունից և բուժումից: Կարող են դիմել բոլորը` թե՛ առողջ, և թե՛ գանգատներ ունեցող ու նախկինում վիրահատված անձինք: Պացիենտները նախ կստանան բժշկի առաջնային խորհրդատվություն և, ըստ բժշկի ցուցումների, կանցնեն հետազոտություն:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել ՄանուկյանԱնհետաձգելի սրտաբանության բաժանմունքի ղեկավար Համլետ Հայրապետյանը դժվարանում է նշել ակցիայի ժամկետները: «Ակցիան կմեկնարկի սեպտեմբերի 29-ին, իսկ թե որքան երկար կտևի, կախված է դիմելիությունից: Մենք կշարունակենք ակցիան այնքան ժամանակ, որքան դրա կարիքը ակնառու կլինի: Չենք ուզում սահմանափակել` նշելով որևէ օր, պարզապես կհետևենք պահանջարկին: Բուժման գործընթացում շատ կարևոր է ժամանակին և ճշգրիտ ախտորոշումը: Բացի ախտորոշումից, մեր կենտրոնում գործում է սրտանոթային համակարգի բուժման ամբողջ համակարգը. դեղորայքային բուժում, անհետաձգելի ինտենսիվ թերապիա, ստենտավորում, անգիոգրաֆիկ հետազոտություններ, սրտային վիրաբուժություն և այլն»,- ասում է բժիշկ Հայրապետյանը:

Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի ղեկավար Համլետ Հայրապետյան«Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյանը վստահեցնում է, որ կենտրոնը կկարողանա սպասարկել դիմող բոլոր պացիենտներին: «Թե՛ քաղաքում, թե՛ մարզերում ակցիաներ կազմակերպելու մեծ փորձ ունենք: Շատ լավ պատկերացնում ենք, թե որքան պացիենտներ կարող են դիմել ակցիայի շրջանակում: Մենք պատրաստ ենք ընդունել բոլորին»:

Ըստ Համլետ Հայրապետյանի` ակցիան կազմակերպվել է նաև այն պատճառով, որ վերջին տարիներին սրտի խնդիրներ ունեցող պացիենտների դիմելիությունն ավելացել է: Սրտի հիվանդությունները երիտասարդացել են, իսկ պատճառները շատ են` սննդակարգից մինչև վատ սովորություններ. ծխել, խմել, անկանոն քուն: Համլետ Հայրապետյանը հատկապես կարևորեց մեր երկրում բժշկին ուշ դիմելու կամ, առհասարակ, չդիմելու գործոնը:

«Բաց դռների օրեր»` Էրեբունի ԲԿ-ում. անվճար սրտաբանական հետազոտություն և մասնագիտական խորհրդատվություն

+374 10 47 11 00
QR
Price list QR