Loading

«Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Լոռու մարզպետարանի հետ. նոր հնարավորություններ մարզաբնակ պացիենտների համար

26.09.2014

«Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Լոռու մարզպետարանի հետ. նոր հնարավորություններ մարզաբնակ պացիենտների համար

Սեպտեմբերի 25-ին Էրեբունի բժշկական կենտրոնի և Լոռու մարզպետարանի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի ստորագրման նպատակով մարզպետարան էին ժամանել «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը, համապատասխան բաժանմունքների ղեկավարները:

Ողջունելով հյուրերին` մարզպետը պատմեց համագործակցության գաղափարի ծագման մասին. «Մի քանի ամիս առաջ պարոն Քուշկյանի հետ շատ մտահոգ զրուցում էինք առողջապահական տարբեր խնդիրների շուրջ և իր կողմից միտք հղացավ նման հուշագրի կնքման առաջարկը, որի իրականացման ճանապարհին հուշագրի վավերացման և գործունեության ամբողջ գործընթացի հսկողությունն իր վրա ստանձնեց վարչապետը»:

Լոռի մարզպետ Արթուր ՆալբանդյանՀուշագրի նպատակն է Լոռու մարզի ազգաբնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը բարձրացնելը, դրանց շարունակականությունն ապահովելը, ինչպես նաև Լոռու մարզի բժշկական կազմակերպություններում դեռևս չիրականացվող մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները տեղի բնակչությանը հասանելի դարձնելը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնն այսօր մեր երկրում լավագույն բուժհաստատություններից է, որը մեծ ներդրում ունի առհասարակ առողջապահության ոլորտի զարգացման գործում: Այսօրվանից բժշկական կենտրոնի մատուցած բացառիկ ծառայությունները հասանելի կդառնան նաև Լոռու մարզի բնակիչների համար: Առաջնային նպատակը մարզի բնակչությանը հասցնել մասնագիտական բարձր որակի բժշկական օգնություն»,- ասաց մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Մարզպետը նշեց նաև վերջին տարիներին առողջապահության ոլորտում մարզում կատարված փոփոխությունների ու առաջընթացի մասին. «Հատկապես վերջին տարիներին բուժծառայությունների որակի բարձրացման նպատակով մեծ ներդրումներ են իրականացվում մեր մարզի բժշկական կենտրոններում, ամբուլատորիաներում, համայնքային բուժկետերում: Յուրաքանչյուր տարի ամփոփում ենք կատարած աշխատանքն ու հասկանում, որ տարեցտարի առաջընթացն ավելի մեծ քայլերով է ընթանում: Մենք արդեն ունենք մի քանի ամբողջովին վերանորոգված բուժկենտրոններ` ժամանակակից սարքավորումներով, մասնագիտացված անձնակազմով»: Մարզպետը հուշագրի երկու կողմերին էլ հորդորեց հետևողական լինել նշված կետերի իրագործման հարցում, որոնք պետք է նպաստեն լոռեցիների շահերին:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյան«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ հնարավորություններ կտա համագործակցությունը երկու կողմերին, ասաց.

– Հուշագիրը ստորագրվեց ավելի ուշ, քան մեկնարկել էր մեր համագործակցությունը: Հուշագիրն ավելի շատ նպատակ ունի համակարգելու, կենտրոնացնելու մեր աշխատանքը հստակ ուղղություններով: Այն թույլ է կտա մասնագիտական հրաշալի կապեր ստեղծել, որոնք ելնելու են ո՛չ միայն բժիշկների, այլ նաև պացիենտների շահերից:

Ի՞նչ է ենթադրում համագործակցությունը:

– Հիմնական նպատակը պացիենտների համար ավելի հարմար պայմաններ ստեղծելն ու ավելի նեղ մասնագտական օգնությունը մարզաբնակներին հասցնելն է: Մինչև օրս, եթե մարզի բնակիչն ունենում էր խնդիր, որի ախտորոշումն ու բուժումը կազմակերպող մասնագետը չկա տեղում, ստիպված էր ուղևորվել մայրաքաղաք, փնտրել համապատասխան մասնագետին և վճարել ստացած օգնության համար: Այս պայմանագրով մենք հեշտացնում ենք գործընթացը թե՛ կառուցվածքային, թե՛ ֆինանսական տեսանկյունից: Մեր նպատակն է նաև մարզի և մայրաքաղաքի բժիշկների միջև փոխշահավետ համագործակցություն ձեռք բերելը: Դա կնպաստի բուժման նոր մեթոդների, ժամանակակից լուծումների տարածմանը նաև մարզային առողջապահական համակարգում: Այսօր նորագույն տեխնոլոգիաները մեզ թույլ են տալիս նաև առ-ցանց կոնսուլտացիաներ անցկացնել, ինչը ևս կգործի ի նպաստ պացիենտների գրագետ բուժմանը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Լոռու մարզպետարանի հետ. նոր հնարավորություններ մարզաբնակ պացիենտների համար «Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Լոռու մարզպետարանի հետ. նոր հնարավորություններ մարզաբնակ պացիենտների համար «Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Լոռու մարզպետարանի հետ. նոր հնարավորություններ մարզաբնակ պացիենտների համար

Համագործակցության ի՞նչ մեկնարկ է նախատեսված:

– Հուշագրում տեղ գտած դրույթների իրագործման առաջին քայլերը կիրականացնենք հենց այսօր: «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժաշխատողները ընդգրկուն կոնֆերանս կանցկացնեն տեղի բուժաշխատողների մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվեն մասնագիտական մի շարք հարցեր: Դրանք նվիրված են սրտաբանության և նյարդաբանության հատուկ խնդիրներին: Կշոշափվեն այն հարցերը, կլինիկական դեպքերը, որոնք չեն կարողանում լուծում ստանալ Վանաձորի բուժհաստատություններում: Հաջորդ երկու օրը բաց դռների օրեր են հայտարարված, և մենք կընտրենք այն պացիենտներին, ովքեր իրենց բուժումն ու հետազոտությունը պետք է շարունակեն «Էրեբունի» բժշկական կենտրոնում, իհարկե՛, հատուկ պայմաններով:

«Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Լոռու մարզպետարանի հետ. նոր հնարավորություններ մարզաբնակ պացիենտների համար «Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Լոռու մարզպետարանի հետ. նոր հնարավորություններ մարզաբնակ պացիենտների համար «Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Լոռու մարզպետարանի հետ. նոր հնարավորություններ մարզաբնակ պացիենտների համար

Եղե՞լ է հուշագրի նախադեպն այլ մարզերի հետ:

– Մենք ունենք առողջապահության նախարարության կողմից մեր կենտրոնին կցված մարզեր. երկկողմանի հուշագիր չի ստորագրվել, պարզապես մեր բժշկական կենտրոնի առաքելությունն է Տավուշի և Սյունիքի մարզերի բուժհաստատությունների հետ համագործակցելը: Նմանատիպ հուշագիր, նման լայնամասշտաբ համագործակցության պայմանագիր մեկ այլ մարզի հետ դեռևս չունենք, սա առաջինն է:

«Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Լոռու մարզպետարանի հետ. նոր հնարավորություններ մարզաբնակ պացիենտների համար «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյան «Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Լոռու մարզպետարանի հետ. նոր հնարավորություններ մարզաբնակ պացիենտների համար

Պայմանագիր-հուշագրի ստորագրման, մարզային բժիշկների հետ համագործակցության և կոնֆերանսին իրենց կողմից ներկայացվող զեկույցների մասին մեզ հետ զրույցում պատմեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնի առաջատար մասնագետները:

«Էրեբունի»  բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ  Համլետ Հայրապետյան«Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյան. «Որքան էլ այսօր տեղեկատվական հոսքը հեղեղած լինի բոլոր անկյունները, միևնույնն է, անհրաժեշտություն կա շփման միջոցով ծանոթանալու գործընկերների փորձին, միջազգային հետազոտություններին և այլն: Լոռու մարզ իմ երկրորդ այցելությունն է: Նախորդ անգամ դասախոսություն կարդացի սրտամկանի ինֆարկտի բուժման նոր մոտեցումների մասին: Այսօր իմ գործընկերներին ներկայացնելու եմ ընդամենը 3 շաբաթ առաջ Բարսելոնայում կայացած եվրոպական սրտաբանների հերթական կոնգրեսի արդյունքները: Ներկայացնելու եմ ամենահետաքրքիր հետազոտություններն ու դրանց արդյունքները: Զեկույցի ընթացքում կխոսեմ մի դեղամիջոցի մասին, որը պետք է կիրառվի սրտային անբավարարության ժամանակ և հետևողական ազդեցություն ունենա պացիենտի առողջության վրա: Հաջորդ տարի այն կգրանցվի Եվրոպայում և, հուսով եմ, շուտով հնարավորություն կունենանք այն կիրառել նաև Հայաստանում: Մյուս նորությունը վերաբերում է մեկ այլ նոր դեղամիջոցի, որն ուղղված է արյան մեջ խոլեսթերինի մակարդակի նվազեցմանը: Ներկայումս մենք նշանակում ենք ստատիններ` դեղամիջոցների խումբ, որն իջեցնում է արյան մեջ խոլեսթերինի մակարդակը: Դրանք ընդունվում են հաբերի տեսքով: Այժմ սինթեզվել է նոր դեղամիջոց, որը կատարվում է ներարկման ճանապարհով և շատ ավելի արդյունավետ է գործում»: «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայության սրտաբան Արսեն  Ծատուրյան«Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայության սրտաբան Արսեն Ծատուրյան. «Այսօր կփորձեմ զեկույց ներկայացնել նոր էնդովասկուլյար վիրահատությունների մասին: 2013թ. մեզ մոտ ներդրվեց կորոնար անոթների, քրոնիկ փակ անոթների, «ռեկանալիզացիայի» վիրահատություններ, որոնք տեխնիկապես շատ բարդ են և համապատասխան հմտություններ են պահանջում: Այս տարի մեր կենտրոնում արդեն կատարվել են մի շարք էնդովասկուլյար միջամտություններ` հիմնականում ուռուցքաբանության ուղղվածությամբ: Ներկայումս մեր կենտրոնում կատարվում են լյարդի ուռուցքի և միոմաների էնդովասկուլյար վիրահատություններ: Ուրախ եմ, որ մեր փորձով կիսվելու հնարավորություն ունենք: Բժշկության առաջխաղացումների մասին պետք է տեղյակ լինեն նաև մարզային բժիշկները, որպեսզի հնարավորության դեպքում կարողանան կիրառել նաև իրենց բուժհաստատություններում»: «Էրեբունի» բժշկական կենտրոնի պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար Մեսրոպ Շատախյան«Էրեբունի» բժշկական կենտրոնի պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար Մեսրոպ Շատախյան. «Մենք եկել ենք Վանաձորի բժիշկների հետ ավելի սերտ համագործակցության նպատակով: Այստեղ են բազմապրոֆիլ մասնագետներ` սրտաբաններ, սրտանոթային վիրաբույժներ, գինեկոլոգներ, ընդհանուր վիրաբույժներ: Այսուհետ «Էրեբունի» բժշկական կենտրոնում հատուկ գնային համակարգ կգործի Լոռու մարզից ընդունվող պացիենտների համար: Մենք լավ գիտենք, թե ինչ դժվարությունների են հանդիպում մարզերի բնակիչները՝ քաղաքում համապատասխան մասնագետ փնտրելիս: Այս պահից արդեն նրանք կստանան պարզ ուղեգիր այն բժշկի մոտ, ով մասնագիտացած է տվյալ խնդրի լուծման մեջ: Նման համագործակցության օրինակ արդեն ունենք Աբովյան քաղաքի հիվանդանոցի հետ: Մենք պլանավորում ենք նմանատիպ հուշագրեր կնքել նաև այլ մարզերի հետ: Սա պետք է շարունակական բնույթ ունենա, որպեսզի արդյունքը շոշափելի լինի: Այսօր ներկայացնելու եմ իշեմիկ ինսուլտի կանխարգելման նպատակով պարանոցային անոթների, մասնավորապես` քնզարկերակների վրա վիրահատությունների մասին, որով զբաղվում է իմ ղեկավարած ծառայությունը «Էրեբունի» բժշկական կենտրոնում»: «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբան Արմինե Կտեյան«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբան Արմինե Կտեյան. «Ներկայացնելու եմ ալտեպլազան, որը նորություն է Հայաստանում: Արտասահմանում այն տարիներ շարունակ կիրառվում է որպես իշեմիկ ինսուլտի բուժման առաջնային մեթոդ, սակայն Հայաստանում սա նորույթ է: Մարզային բժիշկների տեղեկացվածության մակարդակն, անշուշտ, գնալով բարձրանում է, և դրանում պետք է մեծ լինի նաև մեր` «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետների ներդրումը»: Էնդովասկուլյար նյարդավիրաբույժ Դավիթ ՍահակյանԷնդովասկուլյար նյարդավիրաբույժ Դավիթ Սահակյան. «Այսօր հիմնականում խոսելու ենք ներանոթային ուղիներով վիրաբուժության, ինչպես նաև էնդովասկուլյար նյարդավիրաբուժության մասին, որը համեմատաբար նոր է Հայաստանում և ոչ բոլորն են իրազեկ նրա էությանն և արդյունավետությանը: Ներկայացնելու ենք գլխուղեղի կաթվածի ավելի ագրեսիվ բուժումը, որը մոտ 4 տարի է, ինչ Հայաստանում կիրառվում է, սակայն դեռ քիչ տարածում ունի: Գլխուղեղի կաթվածի ագրեսիվ բուժումը ենթադրում է արագ ու անմիջական արձագանք: Եթե գլխուղեղի արյան շրջանառությունը խանգարվել է, մակարդուկը փակել է անոթը, պետք է շտապ բացել այն: Վիրաբուժական հին դպրոցը նախընտրում է դեղորայքային դանդաղ բուժում, սակայն ներկայում կա ավելի ագրեսիվ դեղորայքային բուժում, որի դեպքում բարդությունների ռիսկը փոքր-ինչ ավելի բարձր է, բայց ելքն, ի վերջո, ավելի բարենպաստ է»: «Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական ծառայության ղեկավար Լուսինե Մխիթարյան«Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական ծառայության ղեկավար Լուսինե Մխիթարյան. «Մարզերի բժիշկների հետ աշխատանքի շուրջ 10 տարվա փորձ ունեմ: Միշտ սեմինարներ ենք ներկայացրել` առիթմոլոգիայի կամ, առհասարակ, սրտաբանության հարցերի շուրջ: Խնդիրն այն է, որ պետք է կարևորվի հիվանդի էտապային բուժում ստանալու ճանապարհի բոլոր օղակերը` պոլիկլինիկայից մինչև վիրահատարան: Այս ծրագիրը ոչ թե ինչ-որ բան ապացուցելու, այլ շղթան ապահովելու համար է: Սա նաև փորձի փոխանակում է, որի շրջանակում պատրաստակամ ենք քննարկել առկա խնդիրները, մեր գործընկերների պրակտիկայում հանդիպած կլինիկական դեպքերը: Իմ զեկույցում անդրադառնալու եմ սրտի էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությանը, թե ինչ է հետապնդում, ինչպես կարելի է այս մեթոդով գնահատել հանկարծակի մահացության ռիսկերը տվյալ պացիենտի մոտ, և ինչպես իրականացնել բուժումը հետազոտությունից հետո: Մոտ 15 տարի է, ինչ մեթոդը կիրառվում է ամբողջ աշխարհում: Որպես արդյունք` էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունն ապահովում է ճիշտ ախտորոշում, որից հետո արդեն մշակվում է վարման պլանը` դեղորայային բուժում, աբլացիա կամ իմպլանտացիա: Հայաստանում առիթմոլոգիական ծառայությունը պետք է լինի ավելի կազմակերպված, էտապային: Դրանից է կախված մարդու կյանքի տևողությունը և որակը: Առիթմալոգիայում հնարավոր է բացարձակապես առողջացնել պացիենտին, կանխել հանկարծամահությունը, կամ, ավելի բարդ դեպքերում, հնարավորինս լավացնել կյանքի որակը»:

«Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Լոռու մարզպետարանի հետ. նոր հնարավորություններ մարզաբնակ պացիենտների համար

+374 10 47 11 00
QR
Price list QR