Loading

Մայիսի 12-ը` Բուժքույրերի Միջազգային Օրն է:

16.05.2018

Մայիսի 12-ը` Բուժքույրերի Միջազգային Օրն է:
Մայիսի 12-ը` Բուժքույրերի Միջազգային Օրն է:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում Մայիսի 12-ին նշվում է Բուժքույրերի միջազգային օրը: Այս տոնի գաղափարը առաջին անգամ բարձրաձայնվեց 1953 թվականին:

Մայիսի 12-ը` Ղրիմյան պատերազմի ընթացքում գթության ծառայության հիմնադիր Ֆլորենս Նայթենգեյլի ծննդյան օրն է: Հենց այս կինն էլ դարձավ տոնի «մեղավորը»: Նրա շնորհիվ է, որ բժշկությունը սկսեց ավելի լուրջ վերաբերվել հիվանդութունների կանխարգելմանը, և եթե մինչ այդ այն վիրաբույժների ձեռքերում էր, ապա այդ ժամանակվանից ի վեր բուժքույրերը ստացան նոր իրավունքներ և ճանաչում: Ֆլորենսը դարձավ առաջին բուժաշխատողը, որը նկարագրեց շրջակա միջավայրի ազդեցությունը մարդկանց առողջության վրա` այդպիսով հաստատելով բնապահպանության հիմունքները: Ֆլորենս Նայթենգեյլը զբաղվում էր բարեգործությամբ և դարձավ միջին բուժանձնակազմ պատրաստող դպրոցի կազմակերպիչներից մեկը:

Բուժքույրերի միջազգային օրվա խորհրդանիշը սպիտակ սիրտն է:

Էրեբունի ԲԿ -ում անցավ միջոցառում ` նվիրված բուժքույրերի միջազգային օրվան, որը կազմակերպեց Էրեբունի ԲԿ-ի բուժքույրական ծառայության ղեկավար, բժիշկ-էպիդեմիոլոգ, բ.գ.թ. Զ. Ե. Օհանյանը: Վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր Ն. Մուրադյանը ներկայացրեց փոքրիկ սլայդ շոու ` նվիրված բուժքույրերի միջազգային օրվա հիմնադրման պատմությանը: Հարկ է նշել, որ Հայաստանում այն նշվում է 2004 թվականից:

Բուժքույրերին շնորհավորական ուղերձ հղեց Էրեբունի ԲԿ-ի գործադիր տնօրեն Մ.Վ. Մանուկյանը: Նա կարևորեց կլինիկայի անձնակազմի պատրաստվածության բարձր մակարդակը և մաղթեց հետագա արդյունավետ աշխատանք հօգուտ մարդու առողջությանը:

«Բուժքույրերը բժիշկների հուսալի օգնականներն են և գլխավոր մասնագետի հետ միասին հիվանդին վարում են հիվանդանոցում գտնվելու առաջին իսկ օրվանից մինչև ապաքինում »: Բազմամյա և բարեխիղճ աշխատանքի համար Էրեբունի ԲԿ-ի բաժանմունքների մի քանի ավագ բուժքույրերին շնորհվեցին պատվոգրեր:

+374 10 47 11 00
QR
Price list QR