Բազմազբաղ ու մշտաժպիտ, մասնագիտական հարուստ գիտելիքներով և համեստ կերպարով, գործընկերների և այցելուների շրջանում հայտնի Աշխեն Բալբաբյանը հանրապետության լավագույն ականջաբաններից է , ով 1994 թվականից աշխատում է Էրեբունի ԲԿ-ի Օտորինոլարինգոլոգիայի բաժանմունքում , որպես քիթ-կոկորդ-ականջաբան: Կարևորելով ՀՀ-ում ոլորտի առավել զարգացման միտումները , նա մշտապես մասնակցում է միջազգային կոնգրեսների, գիտաժողովների` նպաստելով միջազգային փորձի ու նորարարությունների տեղայնացմանը:
![]() |
![]() |
![]() |