Նաիրի բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 12 և 13-ին Մյունխեն քաղաքի հանրահայտ Հելիոս կլինիկայի (Helios Amper) գլխավոր մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալմար Գեռո Հագեդոռնի (Hjalmar Gero Hagedorn) կողմից կկատարվի քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններով (ներառյալ ութուցքային հիվանդությունները) տառապող պացիենտների ընդունելություն, զննում և խորհրդատվություն:
Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու և գրանցվելու համար զանգահարեք 010 50 11 60 հեռախոսահամարով, կամ այցելեք Նաիրի բժշկական կենտրոն, 204 սենյակ: