Loading

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգները Ստեփանակերտում վիրահատություններ են իրականացրել

07.07.2015

ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով կրկին Ստեփանակերտում էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրենի ծննդօգնության գծով տեղակալ Անդրանիկ Պողոսյանը: Վաղ առավոտվանից «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում» Երևանից ժամանած բժիշկներն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ հետազոտում էին հիվանդներին, տեղում կատարում անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտություններ: Այցի ընթացքում նախատեսված էին նաև լապարասկոպիկ վիրահատություններ, որոնք կատարվում էին տեղի մասնագետների հետ միասին: Հիշեցնենք, որ կենտրոնը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով, ինչը հնարավորություն է ընձեռում տեղում կատարել բոլոր տեսակի հետազոտություններն ու միջամտությունները: Մասնագիտական խորհրդատվություն են ստացել ինչպես նախապես հերթագրված, այնպես էլ ուղղակի դիմած հիվանդները` տարիքից ու առողջական խնդիրներից անկախ:

Հարկ է նշել, որ նման այցերը շարունակական բնույթ են կրելու:

+374 10 47 11 00
QR
Price list QR