Վերջին շրջանում հաճախացել են գլխի և պարանոցի շրջանի փափուկ հյուսվածքների և ոսկրերի չարորակ ախտահարման դեպքերը: Կլինիկա հաճախ են դիմում ռեցիդիվով հիվանդներ՝բազմիցս կատարված անարդյունք վիրահատական միջամտություններից կամ ճառագայթային բուժումից հետո: Գլխի և պարանոցի չարորակ ուռուցքների բուժումը համալիր մոտեցում է պահանջում և արմատական ընդլայնված հեռացում՝ հյուսվածքների առաջացած դեֆեկտների համապատասխան փոխարինումով:
Նմանատիպ վիրահատություններ կարող են իրականացվել միայն բազմապրոֆիլ բուժ հաստատության պայմաններում, որտեղ տարբեր մասնագետների համատեղ աշխատանքը բուժման հաջողության գրավականն է:
Շատ կարևոր էն աևհետվիրահատական շրջանի համապատասխան վարումը և հիվանդների վերականգնողական բուժումը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում ժամանակակից ախտորոշիչ սարքավորումների առկայությունը հնարավորություն է տալիս կազմակերպել հիվանդների մինչվիրահատական մանրամասն հետազոտությունը՝ ճշգրիտ ախտորոշման իրականացմամբ և հյուսվածքների ուռուցքային ախտահարման տարածվածության սահմանմամբ:
01.06.15թ.«Էրեբունի»կլինիկա է ընդունվել հիվանդ Մ.Ս., ծնված 1955թ.՝«Ստորին ծնոտի ցածր տարբերակված սարկոմա՝տարածված փափուկ հյուսվածքներ և շրջանային ավշային հանգույցներ» ախտորոշմամբ:
03.06.15թ.,համապատասխան հետազոտությունից և նախապատրաստումից հետո, պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքում հիվանդը վիրահատվել է վիրաբույժների երկու թիմի կողմից. պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար բ.գ.թ. Ա.Ռ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ՝պլաստիկ վիրաբույժների, և երրորդ կլինիկական հիվանդանոցի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ բ.գ.թ. Գ.Է.Խաչատրյանի ղեկավարությամբ՝ դիմածնոտային վիրաբույժների կողմից:
Վիրահատությունն իրականացվել է ընդհանուր անզգայացմամբ՝ զուգահեռ երկու թիմերի մասնակցությամբ. առաջին հերթին արմատապես հեռացվել է ստորին ծնոտի ուռուցքով ախտահարված աջկեսը, ենթալեզվային թքագեղձը և շրջանային ավշային հանգույցները:
Միևնույն ժամանակ պլաստիկ վիրաբույժների թիմն իրականացրել է նրբոլոքի անոթավորված հատվածի անջատում սնվող ոտիկի վրա:
Վիրահատության եզրափակիչ փուլում ոսկրային տրանսպլանտատը սեկտորալ ոսկրահատման ճանապարհով համապատասխանեցվել է ստորին ծնոտի ձևին և ինտերպոլացվել է դեֆեկտի մեջ՝վերաանոթավորվելով պարանոցի անոթներով:
Հետվիրահատական շրջանը հարթ է անցել: Հիվանդը շարունակում է բուժում ստանալ բաժանմունքում:
Վերջին վեց ամիսների ընթացքում կատարվել են ութ բարդ վիրահատություն՝դեմքի և ստորին ծնոտի շրջանի մաշկի չարորակ ախտահարումների կապակցությամբ: Նմանատիպ վիրահատությունները՝տարբերոլորտների բարձր որակավորում ունեցող մասնագետների մասնակցությամբ, հաջողությամբ են իրականացվում «Էրեբունի» ԲԿ-ում, քանի որ կլինիկան ունի ժամանակակից հագեցվածություն և բարդ, ծավալուն վիրահատությունների իրականացման համար օպտիմալ պայմաններ, ինչպես նաև հետվիրահատական շրջանում հիվանդների վարման փորձ: