Մազաթափությունը քիմիաթերապիայի ամենատհաճ և անցանկալի կողմնակի ազդեցություններից մեկն է: Շատ պացիենտների մոտ, հատկապես կին պացիենտների, որոնք անցնելու են քիմիաթերապիայի կուրս, մազաթափությունը շատ ուժեղ հոգեբանական տրավմա է, սթրես, իսկ հաճախ նաև բուժումից հրաժարվելու ճակատագրական որոշման պատճառ:
Էրեբունի ԲԿ-ում իրականացվում է Անդրկովկասյան շրջանի համար եզակի տեխնոլոգիա՝ Paxman ֆիրմայի Orbis II սարք՝ Սառեցնող Գլխարկ:Սարքը հատուկ մշակված է օնկոհիվանդների համար, որոնք անցնելու են քիմիաթերապիայի կուրս՝ ալոպեցիան (մազաթափությունը) կանխելու նպատակով:
Սարքի աշխատանքի սկզբունքն է՝ գլխի մազածածկույթի սառեցումը մինչև - 4C քիմիաթերապեվտիկ պրեպարատի ներարկումից 30-40 րոպե առաջ, անմիջապես ներարկման ընթացքում և հետո: Սառեցման ազդեցության տակ տեղի է ունենում գլխամաշկի անոթների սպազմ, արյան հոսքի դանդաղում, որի հետևանքով ներարկված քիմիաթերապևտիկ դեղանյութի քանակը, որը հասնում է գլխամաշկին, կտրուկ իջնում է: Հետևաբար կանխվում է քիմիապրեպարատի տոքսիկ ազդեցությունը մազային ֆոլիկուլի վրա, որը թույլ է տալիս պահպանել մազերը:
Մենք կփորձենք դարձնել Ձեր բուժումը ավելի հարմարավետ և կազատենք սթրեսներից: