«Էրեբունի» ԲԿ էնդոսկոպիկ ծառայությունում կիրառվում են գերժամանակակից այնպիսի սարքավորումներ, որոնք դեռեւս նորություն են հանրապետությունում; Դրանք հնարավորություն են տալիս ստամոքսի եւ աղիների հետազոտություններն իրականացնել անցավ եւ առանց դժվարությունների: Իսկ գոյացություններ հայտնաբերելու դեպքում հենց հետազոտության ընթացքում հնարավոր է կատարել վիրահատություն: