Հանրապետությունում լինելով խոշոր և առաջատար բազմապրոֆիլ բժշկական հաստատություն, «Էրեբունին» մշտապես տարբերվում է ինչպես իրականացվող ծրագրերով, տեխնիկական հագեցվածությամբ, այնպես էլ մասնագիտական ներուժով: «Էրեբունի» բժշկական կենտրոնում են աշխատում լավագույն բժիշկները, քանի որ կենտրոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Քուշկյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մարդկային ռեսուրսների կառավարմանը, մասնագիտական գիտելիքներին, երիտասարդ բժիշկների վերապատրաստումներին և մշտապես նպաստում է բուժանձնակազմի աշխատանքային հմտությունների զարգացմանը:
Հանրապետությունում պարբերաբար իրականացվող ուսումնասիրությունները, սոցիալական հարցումները վկայում են, որ մարդիկ մշտապես վստահում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետներին և ամեն ոլորտում ունեն իրենց նախընտրած բժշկին: Այս տարի ևս իրականացված սոցիալական հարցումների և փորձագիտական եզրակացության արդյունքներով «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներն ու բաժանմունքները կրկին լավագույնն են ճանաչվել իրենց ոլորտում և մրցանակների արժանացել:
Համազգային վստահության խորհրդի տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ «Հուսո Աստղ 2024» ամենամյա ազգային մրցանակաբաշխության «Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած պրոֆեսիոնալ անձնակազմ ունեցող տարվա բաժանմունք» անվանակարգում «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը լավագույնն է ճանաչվել: Մրցանակը ստացել է բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը: Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը կենտրոնի ամենածանրաբեռնված ծառայությունն է, բացի «Էրեբունիի» հիվանդներից, հանրապետության տարբեր մարզերից շտապօգնության մեքենաներով, ուղղաթիռներով այստեղ են տեղափոխվում ծանր, ծայրահեղ ծանր հիվանդները, ովքեր վերակենդանացման բարձրակարգ միջոցառումների կարիք ունեն: Բաժանմունքում շուրջօրյա հսկողությունն իրականացվում է պրոֆեսիոնալ մասնագետների, բժիշկների ու բուժքույրերի միջոցով: Ծառայությունը հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքերով ու համակարգերով:
Համազգային վստահության խորհրդի տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ «Հուսո Աստղ 2024» ամենամյա ազգային մրցանակաբաշխության հաջորդ մրցանակը «Էրեբունի» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքի ղեկավար Թամարա Կանայանինն է՝ «Նորարարական մոտեցումներ ունեցող և բուժման արդյունավետ մեթոդներ կիրառող տարվա գաստրոէնտերոլոգ» անվանակարգում:
«Բուժման արդյունավետ մեթոդներ կիրառող տարվա էնդոկրինոլոգ» էլ ճանաչվել է Էվելինա Մելիքսեթյանը:
Այս ամենը մեր բժիշկների անձնանվեր, հետևողական և մասնագիտական մեծ աշխատանքի արդյունքն է: