Loading

Զարկերակային բարձր ճնշում

17.03.2022

Ինչն է համարվում զարկերակային բարձր ճնշում. թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կենտրողի ղեկավար, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը: Առանձին տարիքային խմբերի համար զարկերակային ճնշման առանձին նորմաներ գոյություն չունեն: Զարկերակային նորմալ ճնշումն ընդհանուր է բոլորի համար, կան նորմաներ անկախ տարիքից, սեռից, ռասսայից և այդ թվերից բարձր ցուցանիշները համարվում են շեղում, ինչը ենթակա է բուժման: Հայաստանում նորմա է համարվում սիստոլիկ 120 և դիաստոլիկ 80 զարկերակային ճնշումը: 139/90 արդեն իսկ համարվում է գերճնշում: Գարնանը հատկապես արդիական է զարկերակային ճնշման խնդիրը, քանի որ այն սկսվում է սրվել և անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի՝ հարցը կարգավորելու նպատակով:

Զարկերակային բարձր ճնշում
+374 10 47 11 00
QR
Price list QR