Loading

Արցախում առաջին բուժօգնությունից հետո վիրավորները ուղղաթիռով տեղափոխվում են «Էրեբունի» ԲԿ

28.09.2020

Արցախում առաջին բուժօգնությունից հետո վիրավորները ուղղաթիռով տեղափոխվում են «Էրեբունի» ԲԿ

Ադրբեջանական ագրեսիայի հենց առաջին օրից «Էրեբունի» ԲԿ բժիշկների թիմը ՝ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի գլխավորությամբ մեկնեց Արցախ: «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները՝ վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, վնասվածքաբաններ, նյարդավիրաբույժներ այս օրերին 24 ժամյա ռեժիմով կատարում են վիրահատություններ, ցուցաբերում անհրաժեշտ առաջին բուժօգնություն: «Էրեբունի» ԲԿ հիմնադիր տնօրեն Հարություն Քուշկյանը եւս մեկնել է Արցախ: Այնտեղ նա հանդիպել է բժիշկների հետ, նրանց հետ քննարկել բուժման մարտավարությունը: Այս օրերին հատկապես կարեւոր է սանավիացիայի դերը: Վիրավորներին առաջին օգնությունը ցուցաբերելուց, անհրաժեշտության դեպքում վիրահատելոևց հետո վիրավորները տեղափոխվում են «էրեբունի» ԲԿ:

+374 10 47 11 00
QR
Price list QR