Loading

Առաջին անգամ Հայաստանում` պարանոցի ուռուցքի հեռացում եւ գլխուղեղը սնող անոթների պաթոլոգիայի միափուլ շտկում

31.08.2015

Առաջին անգամ Հայաստանում` պարանոցի ուռուցքի հեռացում եւ գլխուղեղը սնող անոթների պաթոլոգիայի միափուլ շտկում
Առաջին անգամ Հայաստանում` պարանոցի ուռուցքի հեռացում եւ գլխուղեղը սնող անոթների պաթոլոգիայի միափուլ շտկում

2015 թ. օգոստոսին պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության բաժանմունք է ընդունվել հիվանդ Դ.Կ.-ն, 67 տարեկան՝ «Ձախ քնային զարկերակի կարոտիդային մարմնի նորագոյացություն, աջ ներքին քնային զարկերակի (ՆՔԶ) պաթոլոգիկ ձևախախտում, ձախ ողնաշարային զարկերակի (ՈղԶ) պաթոլոգիկ ձևախախտում, վիճակ՝ գլխուղեղի աջ կիսագնդի տարած կաթվածներից և անցողիկ իշեմիկ գրոհներից հետո, քրոնիկական վերտեբրոբազիլյար անբավարարություն» ախտորոշմամբ:

Հիվանդը գանգատվում էր վերջին երկու ամսվա ընթացքում չափերով մեծացած ուռուցքի շրջանում ցավից, ձախ վերջույթներում թմրածության զգացումից, մշտական գլխապտույտից, երերուն քայլվածքից, խոսքի պարբերական խանգարումներից:

Դուպլեքս սքանավորման և ՀՏ-անգիոգրաֆիայի արդյունքում հայտնաբերվեց ձախ ներքին քնային զարկերակի կարոտիդային մարմնի ուռուցք՝ 5х6սմ չափերով, աջ ներքին քնային և ձախ ողնաշարային զարկերակների արտահայտված ձևախախտում՝ ծալքի տեսքով, 90°-ից փոքր սուր անկյուններով, ինչը գխուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումների պատճառ էր: Իշեմիկ ինսուլտի մշտական սպառնալիքի առկայության պատճառով պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար բ.գ.դ. Մ.Պ. Շատախյանի կողմից որոշվեց իրականացնել պարանոցային անոթների ախտաբանության միափուլ շտկում և ուռուցքի հեռացում:

12.08.2015 թ. վիրաբուժական թիմի կողմից (վիրաբույժներ՝ Մ.Պ Շատախյան., Ա.Ա. Հայրապետյան, Պ.Ռ. Պետրոսյան, անէսթեզիոլոգ՝ Ա.Ռ. Մուրադյան) ընդհանուր անզգայացմամբ հեռացվեց աջ ներքին քնային զարկերակի պաթոլոգիկ ձևախախտումը՝ վերափոխպատվաստելով ընդհանուր քնային զարկերակին՝ ծայրը կողքին բերանակցման միջոցով (նկար №1):

Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է բարդ վիրահատություն. պարանոցի ուռուցքի հեռացում եւ գլխուղեղը սնող անոթների պաթոլոգիայի միափուլ շտկումԱռաջին անգամ Հայաստանում իրականացվել է բարդ վիրահատություն. պարանոցի ուռուցքի հեռացում եւ գլխուղեղը սնող անոթների պաթոլոգիայի միափուլ շտկում

Նկար №1. Աջ ՆՔԶ ախտաբանական ձևախախտում՝ շտկումից առաջ և հետո

Այնուհետև պարանոցի ձախ կողմից ՝ խուսափելով գանգուղեղային նյարդերի վնասումից, խնամքով հեռացվեց կարոտիդային մարմնի նորագոյացությունը՝ քեմոդէկտոմա (ավելի ուշ հաստատված հյուսվածաբանական քննությամբ) (նկար №2):

Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է բարդ վիրահատություն. պարանոցի ուռուցքի հեռացում եւ գլխուղեղը սնող անոթների պաթոլոգիայի միափուլ շտկում Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է բարդ վիրահատություն. պարանոցի ուռուցքի հեռացում եւ գլխուղեղը սնող անոթների պաթոլոգիայի միափուլ շտկում

Նկար №2. Կարոտիդային մարմնի նորագոյացության հեռացման գործընթացը և տեսքը հեռացումից հետո

Եվ վերջին փուլում, առանձին կտրվածքով, ձախից առանձնացվեց ձախ ողնաշարային զարկերակը, որն անջատվել էր ենթաանրակային զարկերակից՝ ձևախախտման հեռացված տեղամասի հետ միասին (Նկար №3): Ֆիզիոլոգիական արյունահոսքի վերականգնման նպատակով տեղադրվել է ողնաշարաքնային բերանակցում ծայրը կողքին ՝ ձախ ընդհանուր քնային զարկերակի հետ:

Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է բարդ վիրահատություն. պարանոցի ուռուցքի հեռացում եւ գլխուղեղը սնող անոթների պաթոլոգիայի միափուլ շտկում

Նկար №3. Ձախ ողնաշարային զարկերակի ախտաբանական ձևախախտում

Վիրահատությունը տևել է 7,5 ժամ: Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք տեղափոխվելուց մեկ ժամ անց հիվանդն էքստուբացվել է: Հետվիրահատական երկրորդ օրը հիվանդը տեղափոխվել է հիվանդասենյակ: Գլխապտույտի, երերուն քայլվածքի և խոսքի խանգարման ախտանիշները վերացել են: Դուրս գրումից առաջ իրականացված դուպլեքս սքանավորման տվյալները վկայեցին վիրահատված անոթներում ֆիզիոլոգիական արյունահոսքի մասին: Հիվանդը դուրս գրվեց վիրահատության 9-րդ օրը:

«Էրեբունի» ԲԿ պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայությունում կուտակվել է գլխուղեղը արյունամատակարարող պարանոցային անոթների բարդ պաթոլոգիայի, ինչպես նաև անևրիզմաների և ուռուցքների միաժամանակյա վիրահատական բուժման մեծ փորձ: Դրա շնորհիվ տարբեր տեղակայման ծայրահեղ ծանր ախտահարումներով հիվանդները հաջողությամբ վիրահատվում են մեկ փուլով, որոնց արդյունքները համեմատելի են աշխարհի առաջատար կլինիկաների տվյալների հետ:

+374 10 47 11 00
QR
Price list QR