Առաջին անգամ Հայաստանում Էրեբունի ԲԿ-ում աբլյացիայի ժամանակ օգտագործվեց Carto 3 եռաչափ քարտեզավորման համակարգը :
https://erebunimed.com/arm/news.more/281
50-ամյա պացիենտ Մ.Ա.-ն ընդունվեց Էրեբունի ԲԿ Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոն պարոքսիզմալ տախիկարդիայի նոպաների հաճախակի գանգատներով: Պացիենտի խոսքերով նոպաները հաճախակի են դարձել վերջին տարիներին և կրկնվում էին գրեթե ամեն շաբաթ:
Նկար 1.
Նկար 2.
Որոշվեց անցկացնել էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություն հնարավոր աբլյացիայով: Պրոցեդուրան տեղային անզգայացմամբ Էրեբունի ԲԿ-ի կաթետերացման լաբորատորիայում իրականացրեց Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոնի ղեկավար բ.գ.թ. Միհրան Մարտիրոսյանը: Պրոցեդուրայի ժամանակ պարզ դարձավ, որ առիթմիայի օջախի ճշգրիտ որոշման, անվտանգ և արդյունավետ աբլյացիայի համար անհրաժեշտ է շարունակել միջամտությունը ներգրավելով եռաչափ քարտեզավորման համակարգը:
Առիթմիայի օջախի ռադիոհաճախականային աբլյացիան անցկացվեց հաջող և անվտանգ: Պացիենտը դուրս գրվեց Առիթմոլոգիայի բաժանմունքից հաջորդ օրը բավարար վիճակում: