Մահացել է անվանի վիրաբույժ, ակադեմիկոս Հովհաննես Վազգենի Սարուխանյանը: Չնայած պատկառելի տարիքին՝ Հովհաննես Սարուխանյանը շարունակում էր աշխատել ու իր գիտելիքները փոխանցել երիտասարդ բժիշկներին: Հայ վիրաբույժների մի քանի սերունդ վիրաբույժ է դարձել հենց նրա դպրոցի ավանդույթներով: Հովհաննես Սարուխանյանի շնորհիվ փրկվել են հազարավոր կյանքեր: Պրոֆեսորը «Էրեբունի» ԲԿ վիրաբուժության կլինիկան ղեկավարում էր 1998թ-ից: Իսկ 2018 թվականին իր ղեկավարած կլինիկան անվանակոչվել է անվանի բժշկի պատվին: