Loading

Հայաստանում է աշխարահռչակ ֆրանսիահայ բժիշկ Գեւորգ Աբգարյանը

29.09.2020

Հայաստանում է աշխարահռչակ ֆրանսիահայ  բժիշկ Գեւորգ  Աբգարյանը
Հայաստանում է աշխարահռչակ ֆրանսիահայ  բժիշկ Գեւորգ  Աբգարյանը

Հայաստանում է աշխարահռչակ ֆրանսիահայ բժիշկ Գեւորգ Աբգարյանը: Վաղ առավոտից նա «Էրեբունի» ԲԿ-ում է, վերակենդանացման բաժանմունում, գործընկերների կողքին: Վերակենդանացման բաժանմունքի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը և բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը Գևորգ Աբգարյանին ներկայացրին վիրավորների առողջական վիճակը, ընթացիկ բուժման մարտավարությունը:

Մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատալոգ բժշկի համար ծանր է վիրավորներին տեսնելը, սակայն բուժօգնության որակը, արագությունն ու բժիշկների պրոֆեսիոնալիզմը նրան հույս են տալիս:

Գեւորգ Աբգարյանն առաջին սփյուռքահայ բժիշկն էր, որ 1989 թվականին մեկնեց Արցախ: Իսկ արցախյան պատերազմի օրերին հայրենիքում էր՝իր բժշկական թիմի հետ: Ղեկավարելով ֆրանսիահայ բժիշկների միությունը՝ նա իր մասնագիտական փորձով օգնում էր տեղի բժիշկներին՝հենց Էրեբունիում:

Այդ ժամանակներից էլ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիմնադիր-ղեկավար Հարություն Քուշկյանի հետ բարեկամական հարաբերությունների հիմքը դրվեց: Խոստովանում է՝ այն ժամանակների կլինիկական հիվանդանոցն այսօրվա խոշոր բժշկական կենտրոնի հետ համեմատել հնարավոր չէ: Ստեղծված պայմաններն այսօր արդեն բժիշկը համեմատում է եվրոպական երկրների կլինիկաների հետ:

Առողջապահական համակարգի պատրաստվածությունն, ըստ բժշկի, երկար տարիների, անքուն գիշերների, հետեւողական աշխատանքի արդյունք է:

40-ամյա փորձով ռեանիմատոլոգը ինչպես 30 տարի առաջ, այնպ ես էլ այսօր հայրենակից բժիշկներին նույն խորհուրդն է տալիս՝ երբեք չդադարել սովորել, հավատարիմ մնալ մասնագիտությանը, միայն այդ դեպքում հնարավոր կլինի փրկել կյանքեր, ցուցաբերել բարձրորակ բժշկական օգնություն:

+374 10 47 11 00
QR
Price list QR