Loading

13 երեխա արդեն լսում է

07.08.2024

13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է
13 երեխա  արդեն լսում է

«Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատված 13 երեխա այսօր լսելու հնարավորություն է ստացել: Մեկ ամիս առաջ նրանց վիրահատել և կոխլեար իմպլանտներ է տեղադրել Կալիֆորնիայի UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր, ազգությամբ ճապոնացի Ակիրա Իշիյաման: Իմպլանտները տեղադրվում են ներքին ականջում, իսկ մեկ ամիս անց միացվում է արտաքին սարքը: Դրանք միացվել են հյուրերի ներկայությամբ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

«Էրեբունի» բժշկաան կենտրոնում իրականացվող այս կարևոր նախաձեռնության շնորհիվ արդեն 255 երեխա լսում է: Նշենք, որ Կոխլեար իմպլանտացիայի ծրագիրը նախատեսված է այն երեխաների համար, որոնց ախտորոշված է 4-րդ աստիճանի ծանրալսություն: Ծրագիրը մեկնարկել է 2004 թվականին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի, Հայկական բժշկական միջազգային հիմնադրամի ղեկավար Սալբի Ագարակյանի և Կալիֆորնիայի UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի համատեղ ջանքերով: Վիրահատությունների ընթացքում իմպլանտները տեղադրվում են ներքին ականջի մեջ և ձայնային ալիքները ընկալելու հնարավորություն տալիս: Սակայն շատ կարևոր են նաև աուդիոլոգների ու սուրդոմանկավարժների աշխատանքները՝ վիրահատությունից առաջ և հետո: Բարեգործական այս ծրագիրը կայացել և շարունակում է զարգանալ Հայկական բժշկական միջազգային հիմնադրամի ղեկավար Սալբի Ագարակյանի ջանքերի, ՀՀ կառավարության, առողջապահության նախարարության, ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար Հարություն Քուշկյանի աջակցության շնորհիվ:

+374 10 47 11 00
QR
Price list QR