Բաց դռների օր` Աբովյանի բժշկական կենտրոնում: Կազմակերպիչը «Էրեբունի» բժշկական կենտրոնն է: Անվճար խորհրդատվություններն ու հետազոտություններն իրականացրել են նեղ մասնագետները: Նրանց կարիքը կա հանրապետության տարբեր հատվածներում: «Էրեբունի» ԲԿ ղեկավարության նախաձեռնությամբ բժիշկներն արդեն մի քանի տարի է՝ շրջում են տարբեր բնակավայրերում, բաց դռների օրեր կազմակերպում: