«էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնն ամեն ամիս ավելացնում է հետազոտությունների եւ վիրաբուժական միջամտությունների ծավալները: Այդ իսկ պատճառով կենտրոնը համալրվել է եւս մեկ գերժամանակակից էնդոսկոպով: Սա արդեն կենտրոնում տեղադրված Pentax medical ճապոնական հայտնի ընկերության արտադրության երկրորդ էնդոսկոպն է: Այս սարքերը դեռեւս նորություն են հանրապետությունում եւ հնարավորություն են տալիս ստամոքսի եւ աղիների հետազոտություններն իրականացնել անցավ եւ առանց դժվարությունների:
Դրանց օգնությամբ գաստրոսկոպիայի եւ կոլոնոսկոպիայի ընթացքում հնարավոր է հայտնաբերել ոչ միայն ստամոքսի եւ աղիների տարաբնույթ խնդիրները, այլեւ նույնիսկ ամենափոքր գոյացությունները, որոնք հայտնաբերման ընթացքում անմիջապես հեռացվում են:
Նվազագույնի է հասցված նաեւ այդ հետազոտությունների հնարավոր անհարմարությունները: Կենտրոնն առաջարկում է էնդոսկոպիայի բնագավառում կիրառվող բոլոր ախտորոշիչ եւ վիրաբուժական միջամտությունները:
Վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնը նաեւ Pentax medical ընկերության սարքերով աշխատելու վերապատրաստման կենտրոն է հանդիսանում այլ էնդոսկոպիստների համար: