«Էրեբունի» ԲԿ կատարվում է նաեւ ուլտրաձայնային հետազոտության բնագավառում կիրառվող ամենավերջին մեթոդներից մեկը՝ էլաստոգրաֆիան: Այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել հյուսվածքների պնդության աստիճանը՝ էլաստիկությունը, դրանով իսկ տարբերակելով տարբեր օրգանների բարորակ և չարորակ գոյացությունները:
Էլաստոգրաֆիան ոչ ինվազիվ, անցավ, անվնաս մեթոդ է, որը թույլ է տալիս հաստատել կամ հերքել բարակ-ասեղային ասպիրացիոն բիոպսիայի անհրաժեշտությունը:
Էլաստոգրաֆիան լայնորեն կիրառվում է վահանաձև գեղձի, կրծքագեղձերի գոյացությունների, ինչպես նաեւ լյարդի ֆիբրոզների ախտորոշման ժամանակ: «Էրեբունի» ԲԿ ուլտրաձայնային հետազոտման ծառայությունում էլաստոգրաֆիան կատարվում է նորագույն Toshiba Aplio I 800 ուլտրաձայնային սոնոգրաֆով: