Loading

«Էրեբունի» սրտաբանական կենտրոն

11.03.2015

«Էրեբունի» սրտաբանական կենտրոն

«Էրեբունի» սրտաբանական կենտրոնը ստեղծվել է 2015թ. հունվարին՝ «Էրեբունի» ԲԿ բոլոր սրտաբանական ծառայությունների և բաժանմունքների միացման արդյունքում: Աշխատանքի արդյունավետության բարձրացման և դրանց համակարգման նպատակով միացել են Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքը՝ ինտենսիվ թերապիայի բլոկով, Սիրտ-թոքային, Սրտային վիրաբուժության և Առիթմոլոգիայի բաժանմունքները, անգիոգրաֆիկ և կարդիոախտորոշիչ ծառայությունները՝ պահպանելով սեփական գործառույթները:

Սրտաբանական կենտրոնի ղեկավարն է անհետաձգելի սրտաբանության վարիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Համլետ Հայրապետյանը: Սրտաբանական կենտրոնի ղեկավարի մասնակցությամբ գործում է գիտախորհրդատվական խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են.

«Էրեբունի» սրտաբանական կենտրոն1. «Էրեբունի» ԲԿ գլխավոր տնօրենի թերապիայի գծով տեղակալ, բ.գ.թ. Ա.Ե. Սաիյանը,2. Սրտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Վ.Խ. Գասպարյանը,3. Սիրտ-անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, բ.գ.դ. Մ.Պ. Շատախյանը,4. Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար Լ.Ռ. Մխիթարյանը,5. Սիրտ-թոքային բաժանմունքի վարիչ Լ.Ե. Աթայանը,6. Անգիոգրաֆիկ ծառայության ղեկավար Մ.Շ. Սաղաթելյանը:

«Էրեբունի» սրտաբանական կենտրոնՍրտաբանական կենտրոնի բաժանմունքների հիվանդների բուժման և մատուցված ծառայությունների որակի համար պատասխանատու է կենտրոնի ղեկավարը: Նա կազմակերպում է տարբեր բաժանմունքների և ծառայությունների համագործակցությունը, ապահովում աշխատանքի մշտականությունը: Ղեկավարը, խորհրդի հետ միասին, մշակում և կենտրոնի ստորաբաժանումների կլինիկական պրակտիկա է ներդնում տարբեր հիվանդությունների դեմ ուղղված ընդհանուր և ժամանակակից մոտեցումները, ախտորոշման և բուժման համապատասխան ուղեցույցները: Յուրաքանչյուր շաբաթ բաժանմունքներում կատարում է համայց, յուրաքանչյուր օր՝ ինտենսիվ թերապիայի բլոկում և սրտային վիրաբուժության ինտենսիվ թերապիայի պալատում: Ղեկավարն անձամբ հսկում և քննարկում է ծանր հիվանդների բուժման խնդիրները, անհրաժեշտության դեպքում՝ կազմակերպում կոնսիլիումներ:

«Էրեբունի» սրտաբանական կենտրոնՍրտաբանական կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են սրտաբանության ժամանակակից հարցերին նվիրված գիտագործնական քննարկումներ, որտեղ բժիշկները ներկայացնում են իրենց գիտական զեկույցներն ու հոդվածները, քննարկում բարդ կլինիկական դեպքերը:

Գիտախորհրդատվական խորհուրդը մշտապես գործում է Սրտաբանական կենտրոնի ղեկավարի մասնակցությամբ: Խորհուրդը պարբերաբար քննարկում է կենտրոնի զարգացման ընթացիկ և ռազմավարական հարցերը: Կենտրոնի ղեկավարը շաբաթը մեկ անգամ հրավիրում է խորհրդի նիստ, որի ընթացում քննարկվում են ծագած խնդիրները, ներանոթային և բաց վիրաբուժության պլանավորված դեպքերը, հիվանդների բուժման հետ կապված այլ հարցեր, ներկայացվում են իրականացված ինվազիվ միջամտություններն ու վիրահատությունները: Անհրաժեշտության դեպքում ղեկավարը, ցանկացած պահի, կարող է հրավիրել խորհրդի արտահերթ նիստ՝ շտապ և ծանր կլինիկական դեպքերի քննարկման նպատակով:

«Էրեբունի» սրտաբանական կենտրոնԳիտախորհրդատվական խորհուրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի խորհրդի քննարկման ժամանակ առաջ քաշել հարցեր՝ կապված կենտրոնի աշխատանքի կազմակերպման և հիվանդների բուժման գործընթացի հետ: Սրտաբանական կենտրոնի ղեկավարի հանձնարարությամբ, ստորաբաժանումների ղեկավարների կողմից գիտախորհրդատվական խորհրդին պարբերաբար հաշվետվություն է ներկայացվում բաժինների և ծառայությունների կատարած աշխատանքների մասին, յուրաքանչյուր առավոտ կենտրոնի ղեկավարի մոտ ծառայությունների ղեկավարների և բժիշկների մասնակցությամբ քննարկվում են նախորդ օրվա բոլոր անգիոգրաֆիկ դեպքերն ու վիրահատությունները, յուրաքանչյուր հիվանդի համար ընտրում բուժման լավագույն տարբերակը:

+374 10 47 11 00
QR
Price list QR