Loading

Կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի բուժման միջազգային ժամանակակից մեթոդները հասանելի են

25.07.2015

Կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի բուժման միջազգային ժամանակակից մեթոդները հասանելի են
Կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի բուժման միջազգային ժամանակակից մեթոդները հասանելի են

«Նաիրի» բժշկական կենտրոնում չարորակ ուռուցքների դեղորայքային բուժումը՝ քիմիաթերապիան, իրականացվում է՝ համագործակցելով եվրոպական առաջատար կլինիկաների հետ, բացառապես արևմտյան սխեմաներով՝ կիրառելով եվրոպական լավագույն դեղորայք: «Չարորակ ուռուցքային հիվանդությունների բուժման համար կարևոր է ո՛չ միայն արդյունավետ և որակյալ դեղորայքի ընտրությունը, այլև բուժման իրականացման սխեման և արձանագրությունը: Մեր կլինիկայում բուժման կարևորագույն առավելություններից է այն, որ խստորեն պահպանվում են քիմիապրեպարատների դեղաչափերը, ներմուծման հաջորդականությունն ու տևողությունը: Հետևելով միջազգային փորձին՝ բուժման արդյունքներով չենք զիջում արտասահմանյան բժշկական կենտրոններին», - այս մասին տեղեկացրեց «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Լևոն Բադալյանը: «Նաիրի» բժշկական կենտրոնը քիմիաթերապիայի կազմակերպման գործընթացում մշտապես հետևում է նաև նորամուծություններին. այսօր կլինիկայում, մասնավորապես՝ կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի բուժման սխեմաներն, իրականացվում են նորագույն չափանիշներով, որոնք նորարարություն են նույնիսկ արևմուտքում: «Եթե նախկինում քիմիաթերապիայի կուրսերը, որպես կանոն, իրականացվում էին քսանմեկ օրը մեկ անգամ, այսօր, արդի ուռուցքաբանությունը վերանայել է այդ մոտեցումը և շատ հաճախ կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի բուժման մեջ քիմիաթերապիան առավել արդյունավետ է յուրաքանչյուր շաբաթ կամ երկու շաբաթը մեկ անգամ իրականացնելու դեպքում, այսպես կոչված «հաճախացած դեղաչափերով» (dose dense chemotherapy), որի առավելությունն արդեն ապացուցված է առաջատար ուռուցքաբանական կենտրոնների կողմից: Խնդիրը նրանում է, որ քսան օր ընդմիջման դեպքում ուռուցքային բջիջները ստանում են բազմանալու որոշակի հնարավորություն, իսկ քիմիաթերապիայի մեկ-երկու շաբաթյա ընդմիջումով կիրառման դեպքում կանխվում են նրանց աճելու և զարգանալու բոլոր շանսերը»,- ասաց բժիշկ Բադալյանը: Արդեն երկու տարի է, ինչ մեթոդը գործականում կիրառվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքում:

Կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի բուժման միջազգային ժամանակակից մեթոդները հասանելի են «Նաիրի» բժշկական կենտրոնում Կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի բուժման միջազգային ժամանակակից մեթոդները հասանելի են «Նաիրի» բժշկական կենտրոնում Կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի բուժման միջազգային ժամանակակից մեթոդները հասանելի են «Նաիրի» բժշկական կենտրոնում

«Բացի հաճախաված դեղաչափերով բուժումից, գերժամանակակից արձանագրությունները պարունակում են նաև, այսպես կոչված, «ինտենսիվ դեղաչափերով» սխեմաներ (dose intensified chemotherapy), այսինքն, հիվանդին ներմուծվում են ստանդարտ դեղաչափերից որոշակիորեն ավելի բարձր դեղաչափեր, ինչը նույնպես նպաստում է քաղցկեղի բջիջների առավել արդյունավետ ոչնչացմանը: Բուժման այս մեթոդը նախատեսված է հիվանդների բարձր ռիսկային խմբերի համար (երիտասարդ հիվանդներ, մեծ չափերի կամ տարածված ուռուցքներով դեպքեր և այլն), որոնց պարագայում մեծ է հիվանդության կրկնվելու (ռեցիդիվի) վտանգը: Ամենաբարձր ռիսկի խմբերում գտնվող հիվանդների մոտ կրծքագեղձի քիմիաթերապիան կատարվում է ներկայացված երկու նոր մեթոդների համատեղ կիրառմամբ՝ բարձր դեղաչափերով և հաճախացած ռեժիմով»,- նշեց «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավարը:

+374 10 47 11 00
QR
Price list QR