Loading

Ականջի կոխլեար իմպլանտացիա

29.11.2022

«Էրեբունի» ԲԿ-ում կրկին կատարվել է ականջի կոխլեար իմպլանտացիա: Վիրահատությունները կատարել է ԱՄՆ UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր, օտովիրաբույժ Ակիրա Իշիաման՝ «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի բժիշկների հետ: 18 տարվա ընթացքում «Էրեբունի» ԲԿ-ում արդեն իսկ կատարվել է 250 այսպիսի վիրահատություն: Ժամանակին 4-րդ աստիճանի ծանրալսություն ունեցող երեխաները, որոնք չէին լսում և չէին խոսում, այսօր արդեն հասարակության լիարժեք անդամներ են՝ ոչնչով չտարբերվող իրենց հասակակիցներից: 18 տարի առաջ Կոխլեար իմպլանտացիայի իրականացման նախագիծը Հայաստանում ոչ միայն լսողությունը վերականգնող բարդ վիրահատությունների հիմքը դրեց, այլև դարձավ առողջապահական և սոցիալական կարևորագույն ծրագիր:

Ականջի կոխլեար իմպլանտացիա
+374 10 47 11 00
QR
Price list QR