Գլխացավերը անհանգստացնում են գրեթե բոլորին և հանդիսանում են նյարդային համակարգի ամենատարածված խնդիրներից մեկը: Քրոնիկ գլխացավերի թվին են դասվում միգրենը, կլաստերային գլխացավը, նեվրալգիաները, դիմային որոշ ցավեր: Թեմային անդրադառնում է «Էրեբունի» ԲԿ ցավի կլինիկայի նյարդաբան Մարիամ Մանուկյանը:«Էրեբունի» ԲԿ-ում գործում է Ցավի կլինիկա, որը զբաղվում է նման ցավերի ախտորոշմամբ և բուժմամբ: Քրոնիկ գլխացավերի բուժումը կատարվում է հատուկ կետային բլոկադաների միջոցով: Բլոկադայի շնորհիվ հնարավոր է հիվանդին ցուցաբերել անհապաղ բժշկական օգնություն և ազատել ցավերից: