Loading

Նռնակի պայթյունից սրտի վնասվածք ստացած կնոջ կյանքը փրկվել է

27.06.2019

Նռնակի պայթյունից սրտի վնասվածք ստացած կնոջ կյանքը փրկվել է
Նռնակի պայթյունից սրտի վնասվածք ստացած կնոջ կյանքը փրկվել է

Նռնակի պայթյունի հետեւանքով ծայրահեղ ծանր վիճակում «էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 44-ամյա կին՝ բազմաբեկոր վնասվածքներով: Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք ընդունման պահին նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, մթագնած գիտակցությամբ, դեմքի, կրծքավանդակի, որովայնի, վերին եւ ստորին վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներով: Անհետաձգելի կարգով կատարվել է պոլիօրգան համակարգչային շերտագրություն: Հայտնաբերվել է սրտի վնասում. ձախ փորոքում առկա էին բեկորներ, նկարագրվում էր բազմաթիվ բեկորների առկայություն վերին, ստորին վերջույթներում, դեմքին, աջ թոքում, հետկերակրափողային շրջանում, որովայնի խոռոչում: Հաշվի առնելով հիվանդի ծայրահեղ ծանր վիճակը, գործիքային հետազոտության տվյալները, որոշվել է կյանքի ցուցումներով անհապաղ կատարել վիրահատական միջամտություն: «Էրեբունի» ԲԿ ընդհանուր եւ կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արա Վարդանյանը եւ վիրաբույժ Նարեկ Զաքարյանը առանց ժամանակ կորցնելու սկսել են վիրահատությունը: Կատարվել է ձախակողմյան թորոկոտոմիա, պերիկարդոտոմիա, ձախ փորոքի առաջնային պատի բեկորային վնասվածքի կարում, պլեւրալ խոռոչի դրենավորում: Այնուհետեւ կատարվել է լապարատոմիա, հայտնաբերվել է բարակ աղիքի գալարների եւ միջընդերքի բեկորային վնասումներ, վնասված աղեգալարների մասնահատում միջընդերքի ընդգրկումով, իլեո-իլեո անաստամոզի ձեւավորումով, ինչպես նաեւ որովայնի խոռոչի դրենավորում: Վիրահատությունը տեւել է շուրջ 4 ժամ, ընդհանուր վիրաբույժների աշխատանքից հետո հաջորդ փուլերում վիրահատությունը շարունակել են վնասվածքաբանները եւ միկրովիրաբույժները՝ նեղ մասնագիտական բուժօգնության նպատակով: Մասնագիտական լուրջ հմտությունների, արագ կողմնորոշման, բժշկական կենտրոնի տեխնիկական հագեցվածության եւ թիմային աշխատանքի շնորհիվ կնոջ կյանքը փրկված է: Նա այժմ ապաքինվում է ինտենսիվ թերապիայի բաժանմուքնում:

+374 10 47 11 00
QR
Price list QR