Loading

Հունիսի 21-ը Բուժաշխատողի օրն է Հայաստանում

21.06.2024

Հունիսի 21-ը Բուժաշխատողի օրն է Հայաստանում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հունիսի 21-ը նշվում է որպես Բուժաշխատողի օր։ 2009 թվականից այս օրը բժիշկներին, բուժքույրերին շնորհավորում և մեկ անգամ ևս կարևորում են նրանց դերն ու կատարած անգնահատելի աշխատանքը: Հունիսի 21-ը հիրավի այն օրն է, երբ առողջություն մաղթում ենք բուժաշխատողներին, ցանկանում նրանց հաջողություններ այս պատասխանատու աշխատանքում՝ ի շահ մարդկանց կյանքի և առողջության: «էրեբունի» բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի համար որակի, այդ թվում մարդկային ռեսուրսների կառավարումը կենտրոնի զարգացման առաջնահերթությունների ցանկում գերակա ուղղություններից է: Հանրապետությունում լինելով խոշորագույն բժշկական հաստատություն և ունենալով մեծաթիվ բուժաշխատողներ՝ «էրեբունի» բժշկական կենտրոնը վերջին տարիներին առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մարդկային ռեսուրսների կառավարմանը, մասնագիտական ուղեցույցների և չափորոշիչների ներդրմանը, ծառայությունների զարգացմանը: Սա երկար, պատասխանատու,ամենօրյա աշխատանք պահանջող գործընթաց է, որին «էրեբունի» բժշկական կենտրոնը քայլ առ քայլ հասնում է:

+374 10 47 11 00
QR
Price list QR