Մարմնի ուրվագծային պլաստիկան վիրահատությունների համալիր է, որի միջոցով հնարավոր է ստանալ գեղեցիկ մարմին: Այդպիսի վիրահատություններից է լիպոմոդելավորումը:
Թեմային անդրադառնում է «Էրեբունի» ԲԿ պլաստիկ վիրաբույժ Սարգիս Մաթևոսյանը: Լիպոմոդելավորման ժամանակ մարմինի ավելորդ ճարպը հեռացվում է «անցանկալի» հատվածներից և տեղաբաշխվում «ցանկալի» հատվածներում: Լիպոմոդելավորման շնորհիվ պացիենտը ստանում է գեղեցիկ, նեղ կոնքեր, հարթ որովայն, գեղեցիկ նստատեղ: Հաճախ ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է համադրել որոշ վիրահատություններ, օրինակ, լիպոմոդելավորումը զուգակցել աբդոմինոպլաստիկայի կամ մոմոպլաստիկայի հետ: Համալիր վիրահատությունների համար հիմնականում դիմում են հղիությունից, ինչպես նաև ստամոքսի բարիատիկ վիրահատությունից հետո:
Վիրահատությունները կատարվում են միաժամանակ, իսկ վերականգնողական շրջանը շատ արագ է: Պացիենտը կլինիկայում է գտնվում 1-2 օր, իսկ իր առօրյա կյանքին կարող է անցնել հիվանդանոցից դուրս գալու 4-րդ օրվանից: